Ի՞նչ անհամապատասխանություններ են հայտնաբերվել կաթնամթերքի շուկայում։ Ի՞նչ են ցույց տվել լաբորատոր հետազոտությունները
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ կողմից մեկնարկած «Ներառական հանրային վերահսկողություն» նախաձեռնության շրջանակներում ուսումնասիրություն է իրականացվել կաթնամթերքի շուկայում։ Այս մասին տեղեկացնում է ՀԿ-ի հիմանդիր նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Ուսումնասիրության ընթացքում նմուշառում է իրականացվել թվով 11 կաթնամթերք արտադրող ընկերությունների՝ «Մարիաննա» ՍՊԸ, «Աշտարակ կաթ» կաթնամթերքի արտադրական ընկերության, «Երեմյան Փրոդաքթս» ընկերության, «Թամարա և Անի» ՍՊԸ, «Մարիլա» ՍՊԸ, «Միլկին» ընկերության, «Բոնիլատ» ՍՊԸ, «Բիոկաթ» ՍՊԸ, «Չանախ» ՍՊԸ կաթ, թթվասեր և կաթնաշոռ, «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ թթվասեր և կաթնաշոռ, և «Իգիթ» ՍՊԸ չեչիլ պանիր արտադրատեսակներից և հանձնվել լաբորատոր փորձաքննության միջազգային համատարմագրում ունեցող 3 լաբորատորիաներում՝ ՍԱՏՄ կազմում գործող «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ, «Էֆ Դի Էյ լաբորատորիա» ՍՊԸ և «Ստանդարտ Դիալոգ լաբորատորիա» ՍՊԸ։
Լաբորատոր փորձաքննությունների արդյունքներում․
- «Աշտարակ կաթ» կաթնամթերքի արտադրական ընկերության կաթում (3,2 % յուղայնությամբ) հայտնաբերվել է ԱՑԽՄ (Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ)։
- «Երեմյան Փրոդաքթս» ընկերության թթվասերում (25 % յուղ․), «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ թթվասերում (20 % յուղ․) և «Բոնիլատ» ՍՊԸ թթվասերում (17 % յուղ․) հայտնաբերվել է ԱՑԽՄ։
- «Թամարա և Անի» ՍՊԸ կաթնաշոռում (7 % յուղ․), «Մարիաննա» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ), «Աշտարակ կաթ» կաթնամթերքի արտադրական ընկերության կաթնաշոռում (7 % յուղ․), «Երեմյան Փրոդաքթս» ընկերության կաթնաշոռում (12 % յուղ․), «Միլկին» ընկերության կաթնաշոռում (9 % յուղ․), «Բոնիլատ» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․), «Բիոկաթ» ՍՊԸ կաթնաշոռում (12 % յուղ․), «Չանախ» ՍՊԸ կաթնաշոռում (7 % յուղ․), «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․) հայտնաբերվել է ԱՑԽՄ։
- Կաթնաշոռերում շեղումներ հայտնաբերվել են նաև «խմորասնկեր/բորբոսասնկեր» և «կաթնաթթվային մանրէներ» ցուցանիշներով։
Մասնավորապես․ «խմորասնկեր/բորբոսասնկեր» ցուցանիշով շեղում է հայտնաբերվել «Բոնիլատ» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․), «Թամարա և Անի» ՍՊԸ կաթնաշոռում (7 % յուղ․), «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․), «Չանախ» ՍՊԸ կաթնաշոռում (7 % յուղ․), «Մարիլա» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․) և «Բիոկաթ» ՍՊԸ կաթնաշոռում (12 % յուղ․)։
«Կաթնաթթվային մանրէներ» ցուցանիշով շեղումներ հայտնաբերվել են «Մարիաննա» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․), «Չանախ» ՍՊԸ կաթնաշոռում (7 % յուղ․), «Մարիլա» ՍՊԸ կաթնաշոռում (9 % յուղ․) և «Միլկին» ընկերության կաթնաշոռում (9 % յուղ․)։
- «Իգիթ» ՍՊԸ չեչիլ պանիրում (փայտիկներ 240 գրամ) հայտնաբերվել է ԱՑԽՄ։
Ասուլիսն ամբողջությամբ՝ այստեղ։

