Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո
Իսպանիայի ընդդիմադիր «Ժողովրդական կուսակցությունը» պահանջել է տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեի հրաժարականը՝ Տոլեդոյի նահանգում տեղի ունեցած երկաթուղային աղետից հետո։ Նման պահանջ է հնչեցրել կուսակցության ներկայացուցիչ Էսթեր Մունյոսը RNE ռադիոկայանին տված հարցազրույցում։
Նա հայտարարել է, որ եթե Պուենտեն հրաժարական չտա, ապա պետք է պաշտոնանկ արվի։ Մունյոսի խոսքով՝ յուրաքանչյուր իսպանացի այդպես է կարծում։
Հոկտեմբերի 28-ի առավոտյան Տոլեդոյի նահանգի Ուրդա բնակավայրի մերձակայքում բախվել են Մադրիդ-Սևիլիա երթուղով ընթացող երկու ուղևորատար արագընթաց գնացքներ, որոնցում, ընդհանուր առմամբ, եղել է ավելի քան 540 ուղևոր։
Վթարի հետևանքով գնացքներից մեկի երկու վագոն դուրս է եկել ռելսերից։ Ողբերգության հետևանքով զոհվել է առնվազն 69 մարդ։

