«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News
«Լուդինգ» ընկերության համահիմնադիր Արթուր Վարժապետյանն ազատ է արձակվել։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՆԳՆ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ «ստուգողական գործողությունների շրջանակում նշված անձը հրավիրվել է Ոստիկանություն, ապա ազատ արձակվել»:
Հիշեցնենք, որ 24News-ը հայտնել էր՝ քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները մոտեցել են ռուսաստանյան «Լուդինգ» ընկերության համահիմնադիր Արթուր Վարժապետյանին և նրան տարել տեղի ոստիկանության բաժանմունք: Ինքը՝ Վարժապետյանը, մեր հավաստի տեղեկությունների համաձայն, Երևան էր եկել մոր հուղարկավորությանը մասնակցելու համար:
«Լուդինգ» ընկերությունը համարվում է ալկոհոլի ներկրման ոլորտում Ռուսաստանի խոշորագույն ընկերությունը, նրա հիմնադիրները մեկ անգամ չէ, որ Forbes-ի ցանկում են հայտնվել:

