Ռուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով
Ռուսական կողմը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում։ Այդ հարցը կլուծվի ավելի ուշ փուլերում, «Իզվեստիա»-ի թղթակից Իգոր Բալդինին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Միևնույն ժամանակ Ուշակովն ընդգծել է, որ ամերիկյան կողմի հետ երկխոսությունն ընթանում է աշխատանքային ռեժիմով, և կողմերն առաջ են շարժվում՝ նոյեմբերին նախատեսված եռակողմ բանակցությունների ժամկետին ընդառաջ։

