Նիդերլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտից։

Թոմ Բերենդսենը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ  ծանոթացել են Հայոց ցեղասպանության պատմության տարբեր ասպեկտներին:

Շրջայցի ավարտին Թոմ Բերենդսենը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: