Եվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. Պեսկով
Եվրոպան առայժմ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին։ Այս մասին «Իզվեստիա»-ի թղթակից Իգոր Բալդինին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Միևնույն ժամանակ Պեսկովն ընդգծել է, որ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի միջև կայացած երկխոսության փաստը դրական երևույթ է:
Իր հերթին Նորվեգիայի ԱԳ նախարարն էլ հայտարարել է՝ Նորվեգիան և Ֆինլանդիան չեն ձգտում միջնորդ դառնալ Ուկրաինայի շուրջ բանակցություններում, քանի որ աջակցում են Կիևին։

