ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞, բա եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին
ՀՀ-ին պետք է ոչ այնքան պետակենտրոն ընդդիմություն, որքան՝ պետակենտրոն իշխանություն։
Թե բա՝ «ՀՀ ոչ իշխանական պետականակենտրոն ուժերը պետք է ակտիվանան. մենք բնականաբար իրենց չենք կարող աջակցել, օգնել, բայց ոչ մի բանով չենք խանգարի: Շահագրգռված ենք, որ ՀՀ-ում ձևավորվի ընդդիմություն, որը գործում է ՀՀ-ի, ժողովրդի շահերի վրա հիմնվելով»։
Չենք խանգարի՞…այսինքն ընդունո՞ւմ եք, որ խանգարում եք այսօր ընդդիմությանը, իսկ ձեր սրտի «ապագա ընդդիմությանը» չեք խանգարի։
Փաստորեն, նիկոլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկոլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞։
Բա «ժողովրդավարության բաստիոն» էիք, ո՞ւր մնաց ազատ մրցակցությունը, հավասար հնարավորությունները։
Իսկ ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞, բա եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին ԵՄ «ժողովրդավարության ջատագովները»։
Ցինիզմը դարձել է բացահայտ ու նողկալի, իսկ այդ ժամանակ ՔՊ-ն փաստացի ձեռնամուխ է լինելու իր սրտի ընդդիմության ձեւավորմանը։
Ինչո՞ւ, որպեսզի միասին հաշտ ու համերաշխ «ջան ասեն ու ջան լսեն»՝ պետությունը տանելով կանխատեսվող ադրբեջանացմա՞ն։
Մեր պետությանն ու ժողովրդին ոչ թե ընդդիմափոխություն է պետք, այլ՝ իշխանափոխություն։
Իսկ պետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն։

