Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան․ հայտնի է այցի նպատակը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 26-ի երեկոյան կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանող երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Իրանի և Ռուսաստանի համագործակցության ընդլայնումը էներգետիկայի ոլորտում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ գագաթնաժողովը հնարավորություն կտա գազ արտահանող խոշոր երկրներին քննարկել էներգետիկ հարցեր, իսկ Իրանին ու Ռուսաստանին՝ ամրապնդել նավթի և գազի ոլորտում իրենց համագործակցությունը։

Նշվում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունն ու նավթի նախարարությունը այցի ընթացքում կաշխատեն երկրի էներգետիկ շահերը պաշտպանելու և միջազգային շուկայում Իրանի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։