Միգրանտները գրավել են Ֆրանսիան․ Դոնալդ Թրամփ
«Միգրանտները գրավել են Ֆրանսիան,- TruthSocial սոցիալական մեդիա հարթակում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։- Մենք պետք է արագ փակենք սահմանները»,- գրել է նա։
Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի վերջին՝ ավագ դպրոցի աշակերտների կողմից կրթական համակարգում առկա խնդիրների դեմ բողոքի ցույցերով և աստիճանաբար տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի փողոցներ դուրս էին եկել կես միլիոնից ավելի մարդ, այդ թվում՝ ակտիվիստներ, երիտասարդության ներկայացուցիչներ, արհմիությունների անդամներ և աշխատավորական շարժումներ։ Ցուցարարները պահանջում էին դադարեցնել գների աճը։
France 24 պարբերականը հաղորդում է, որ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն դեպարտամենտների ոստիկանապետներին հանձնարարել է անկարգությունների ֆոնին մի շարք քաղաքներում պարետային ժամ սահմանել։
«Ես խնդրել եմ ոստիկանապետներին այս երեկո պարետային ժամ սահմանել մի քանի շրջանում, մասնակի պարետային ժամ»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով անկարգությունների կապակցությամբ հրավիրված ճգնաժամային շտաբի նիստից հետո։
Նրա խոսքով՝ ոստիկանապետներն այս հարցում կգործեն ընտրողաբար, կոնկրետ տարածքներում։
«ՆԳՆ-ն ավելի ուշ քարտեզ կկազմի, որտեղ կգործի այս ռեժիմը: Նպատակը ոչ միայն քաղաքացիների, այլև առևտրային կետերի պաշտպանությունն է», – նշել է վարչապետը։

