Պետդեպարտամենտը Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է հնարավոր էսկալացիայի մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտը Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին նախազգուշացրել է իրավիճակի հնարավոր սրման, օդային տարածքի փակման և ավիաչվերթների չեղարկման վտանգի մասին։
«Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է առավելագույն զգոնություն ցուցաբերեն՝ անվտանգային բարդ իրավիճակի պատճառով։ Հարկավոր է հաշվի առնել թռիչքների հնարավոր չեղարկումները, օդային տարածքի փակումը և տրանսպորտային խափանումները»,— ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Պետդեպարտամենտը նաև ընդգծել է, որ ռազմական գործողությունները կարող են դուրս գալ տարածաշրջանի սահմաններից։ «Իրանը և նրան աջակցող խմբավորումները կարող են հարվածներ հասցնել արտերկրում ԱՄՆ շահերն արտահայտող այլ օբյեկտներին կամ ողջ աշխարհում Միացյալ Նահանգների և ամերիկացիների հետ առնչություն ունեցող թիրախներին, այդ թվում՝ ամերիկյան ձեռնարկություններին ու տարբեր հաստատություններին»,— նշվում է հայտարարության մեջ։

