Երաժշտական ճանապարհորդություն Իսպանիայից ժամանած SpaDuet-ի հետ
Հոկտեմբերի 23-ին Գաֆեսճէան արվեստի կենտրոնում սպասում է յուրահատուկ երաժշտական ճանապարհորդություն` ժողովրդական մեղեդիներից մինչև ջազի դասականներ և կինոերաժշտության կախարդական էջեր, Իսպանիայից ժամանած SpaDuet-ի հետ։ Դաշնակահար Ալֆրեդո Օյագուես Մոնտերոն և սաքսոֆոնահար Ռոդրիգո Պերես Վիլան կստեղծեն մտերիմ մթնոլորտ` պատմելով ստեղծագործությունների մասին և անմիջական կապ ստեղծելով հանդիսատեսի հետ։

