Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների գործողությունը 60 օրով կասեցրել է, քանի որ դրանք կարող էին Մոսկվային հեռացնել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացից։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում:

«Ես այժմ բանակցություններ եմ վարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը խաղաղ ճանապարհով կարգավորելու շուրջ և չեմ ցանկանում որևէ քայլ ձեռնարկել, որը կարող է անմտորեն հեռացնել Ռուսաստանին բանակցությունների սեղանից։ Զգալի առաջընթաց է գրանցվում, և դա ներառում է նաև ներկայում ընթացող բանակցությունները պատանդների փոխանակման շուրջ», – գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի կարող է ստորագրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ փաստաթուղթը։

Թրամփն օրերս հայտնել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ ժամանակավորապես կասեցրել է Ռուսաստանի և նրա էներգակիրների հիմնական գնորդների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու գործընթացը։

Truth Social-ում գրառման մեջ Թրամփը նաև նշել է, որ Ռուսաստանը շատ քիչ չափով է օգնում Իրանին, եթե, իհարկե, օգնում է: ԱՄՆ նախագահը նշել է, որ կցանկանար, որ այդպես էլ շարունակվեր, «եթե հիմար մարդիկ չխանգարեն դրան»: