Ամուլսարից մինչև 130 մլն դոլար հարկ կվճարվի բյուջե, վնասը մինիմալ է լինելու. Պապոյան

Ամուլսարից մինչև 130 մլն դոլար հարկ կվճարվի բյուջե, վնասը մինիմալ է լինելու։ Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Հետազոտությունները ցույց են տվել, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, ըստ էության, շատ փոքր է։ Բոլոր այն բացասական պատմությունները, որոնք պատմում էին, դրանք նվազագույնը հետազոտություններով չեն հաստատվել։ Հանքը այսօր շահագործվում է, արդեն թողարկում ու արտահանում ունի, դրա ազդեցությունը մեր տնտեսության վրա արդեն կա․ 1600 մարդ է այնտեղ աշխատում։ Հանքը եկող տարի, այս գների պահպանման դեպքում մինչև 130 միլիոն դոլար հարկ է վճարելու պետական բյուջե»,- ասել է նախարարը։