Նահանջ երգով…
Փաստորեն, ըստ Արարատ Միրզոյանի, հայ-ռուսական հարաբերություններն եղբայրական են։
Ես միայն ուրախ կլինեմ, երբ հայ-ռուսական կապերն իրապես եղբայրական լինեն, քանի որ դա բխում է ՀՀ շահերից։
Բայց այդ դեպքում ինչո՞ւ էր ՔՊ-ն հայտարարում ՌԴ-ի կողմից մղվող «հիբրիդային պատերազմի» մասին։
ՔՊ-ի անդամներն էին համարում ՌԴ-ն ՀՀ -ի ինքնիշխանության սպառնալիք։
ՔՊ-ի առաջնորդն էր, ըստ էության, ռուսական ռազմական ներկայությունը մտահոգիչ որակում։
Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում։
Ավելին. եթե եղբայրական են հարաբերությունները, ինչու՞ էիք ԱԺ ամբիոնից հայտարարում ու եվրոպաներում բամբասում, թե Շարմազանովը ՌԴ-ում իշխող ուժի կազմակերպած միջազգային համաժողովներին է մասնակցում։
Թե՞ հերթական անգամ իրավիճակ փոխվեց։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

