Մենք պայքարnւմ ենք մեր վերադարձի իրավունքի համար. արցախցիների բողոքի ակցիան (տեսանյութ)
«Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում մեր իրավունքները, պայքարում ենք մեր վերադարձի իրավունքի, մեր մշակութային ժառանգության պաշտպանության, մեր կենսաբազամազնությունը պաշտպանելու համար, որի անբաժանելի բաղադարիչը հենց բնիկ ժողովուրդն է»,- կառավարության դիմաց COP17-ին ընդառաջ արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Նա նշեց, որ COP17-ի օրակարգային հարցերից մեկը բնիկ ժողովրդի և տեղական համայնքների հարցերի բարձրացումն է, իրավունքների պաշտպանությունն է, որի հիմնաքարն արցախցիների պարագայում վերադարձի իրավունքն է։
«Այնինչ, ոչ միայն մեր վերադարձի իրավունքը չի պաշտպանվում, այլև հյուրընկալող երկրի իշխանությունները մեզ ասում են՝ մոռացեք ձեր վերադարձի մասին։
Ոչ միայն մեր կենսաբազմազությունը չի պաշտպանվում, այլև Ադրբեջանը ոչնչացնում է մեր բնությունը, մեր կենսաբազմազանությունը, ոչնչացնում է մեր մշակութային լանդշաֆտը բնական լանդշաֆտի հետ համատեղ։ Իսկ մշակութային լանդշաֆտը ՄԱԿ-ի համապատասխան նորմերով անբաժանելի է բնական լանդշաֆտի հետ։
Միջազգային հանրության բոլոր ներկայացուցիչները պետք է հաշվի առնեն, որ տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, ալիևյան ցեղասպանական ռեժիմը շարունակելու է հայատյացության և ցեղասպանական հանցագործությունները և մեր ժողովրդի, և մարդկանության դեմ»,- ասաց Արցախի նախկին ՄԻՊ-ը։
Մանրամասները՝ տեսանյութում

