Մեքենայի գազի բալոնը պայթել է. կան վիրավորներ

Արտակարգ դեպք է գրանցվել այսօր Արտաշատում։ Քաղաքի ԲԿ-ի հարևանությամբ «Նիսսան» մեքենայի գազի բալոնը պայթել է, ինչի հետևանքով հրդեհ է է բռնկվել մեքենայում։ Ըստ ականատեսների, երկու մարդ այրվածքներով տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներ՝ մարելու կրակը։ Իրականացվում է քննություն։

ՆԳՆ փրկարար ծառայությունից էլ մանրամասնում են, որ այսօր ժամը 12։48-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքում՝ ավտոմեքենայում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ նախնական տվյալներով՝ կա երկու տուժած։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին, մարվել՝ 13։19-ին։