ՌԴ ԶՈւ-ն Օդեսայում հարվածել է նավահանգստի ենթակառուցվածքներին և բեռնատար նավերին
Գիշերային հարվածի ժամանակ ռուսական զորքը հարվածել է Օդեսայի մարզի «Իզմայիլ» նավահանգստի ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Օդեսայի մարզում հարվածի հետևանքով վնասվել է «Իզմայիլ» նավահանգստի նավահանգստային ենթակառուցվածքը, որն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված ռազմական և երկակի նշանակության բեռների բեռնաթափման և պահեստավորման համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Ռուսաստանի զինված ուժերը ծովի անցման հատվածում երկու բեռնատար նավերի են հարվածել, որոնք ռազմական բեռներ էին տեղափոխում «Օդեսա» նավահանգիստ։

