ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կգրանցվեն որպես Հայաստանի սեփականություն․ Ռոմանոս Պետրոսյան
ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը (բաժնեմասը) ճանաչեց որպես հանրության գերակա շահ։
Առաջիկա ամիսներին կկազմվի օտարվող գույքի նկարագրի արձանագրություն, բաժնետոմսերը կանցնեն շուկայական գնահատում, և օրվա սեփականատերերին կտրամադրվի գնահատման չափով փոխհատուցում։ Արդյունքում՝ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կգրանցվեն որպես ՀՀ սեփականություն»,- գրել է նա։

