Նիկոլ հայադավի իշխանական ոհմակի կողմից կոռուպցիոն նոր կերակրատաշտակ կարող է ստեղծվել

Ոչ երանի Երևանում ավտոմեքենա ունեցողներին

 

Առաջարկ կա Նիկոլ ընտրած մարզի բնակիչների համար շաբաթվա մեջ մեկ օր չոքեչոք «ուխտաերթ» կազմակերպել դեպի Պռոշյանի դաչաներ… Մարզի բնակիչներից նրանք, ովքեր նիկոլ են ընտրել, իրենք էլ պիտի ճաշակեն այդ ընտրության դառը պտուղները:

Նախ այն մասին, թե ինչ կատարվեց երեկ: Երևանի նախկին «Հայրենիք» կինոթատրոնի մոտի հրապարակի հարևանությամբ գտնվող հանրային տրանսպորտի կանգառից նստեցի ավտոբուս ժամը 18:12-ին: Դեռ նոր էր շարժվել, երբ դեպի կրկես ուղղությամբ Արշակունյաց պողոտայում լռվեց ահավոր խցանման մեջ, ինչպես այդ ուղղությամբ շարժվող բոլոր մեքենաները: Իսկ կարո՞ղ եք պատկերացնել, թե ընդամենը 3-4 կանգառ հաղթահարելու և կրկես հասնելու համար որքան ժամանակ պահանջվեց: 1 ժամ 4 րոպե, մինչդեռ գրեթե նույն ժամանակաընթացքում մարդիկ տաքսով Երևանից Գյումրի են հասնում կամ Գյումրիից Երևան:

Էլ ավելի ահավորը, սակայն, իմ և ավտոբուսների մյուս ուղևորների ժամանակի կորուստը և ուղևորների մի մասի պարագայում կարևոր գործերից ուշանալը չէր: Այդ նույն ժամանակաընթացքում խցանման մեջ լռվել էր նաև շտապօգնության ավտոմեքենան, որը որքան էլ անընդմեջ ձայնային ազդանշաններ էր արձակում, իրեն «ճղում», «խլացնում» մայթերով անցնող հետիոտներին, չնայած մի կերպ 3-րդ շարք մտած լինելուն, զուգահեղ ընթացող մեր ավտոբուսից ընդամենը 10-20 մետր էր կարողանում առաջ անցել, իսկ առանձին պահերի էլ ավտոբուսն էր իրենից առաջ անցնում: Մտածեցի՝ հիմա սևն եկավ այս մեքենայում գտնվող, շտապ բուժօգնության կարիք ունեցող հիվանդի կամ տուժածի գլխին, կամ էլ շտապօգնության այս մեքենային սպասող կարիքավորի:

Իհարկե, պատկերացնում եք, որ շտապօգնության այս մեքենայի տեղում կարող էր լինել նաև հրդեհի վայր շտապող հրշեջ մեքենան, հանցագործության վայր շտապող ոստիկանության մեքենան, գազի արտահոսքի վայր շտապող «Գազպրոմ Արմենիա»-ի վթարային ծառայության մեքենան: Ու կարող եք պատկերացնել նաև այդ աստիճան ուշանալու ահավոր հետևանքները, ընդ որում, խոսքը դեռ ընդամենը 3-4 կանգառի տարածություն հաղթահարելու մասին է, իսկ առջևում դեռ անցնելու ճանապարհ կար:

Հետևից եկող ինչ մեքենա ուզում է լինի՝ հրշեջ, շտապօգնության կամ, թեկուզ, ոստիկանապետի, եթե մեքենաները մի գծի վրա երեք շարքով խցանված կանգնած են և հետևից եկող մեքենային ճանապարհ տալու հնարավորություն չունեն նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում, ոչ կարող է նրանց այս և այն կողմ հրել, ոչ էլ նրանց վրայով անցնել:

Խցանումն էլ ավելի էր սաստկանում, ու կրկեսի մոտ ստիպված էի ավտոբուսից իջնել՝ ճանապարհս մետրոյով շարունակելու համար, որովհետև պատկերացրեցի, որ 3 ժամից ավելի կպահանջվի մինչև տուն հասնեմ: Երևանի մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանը տեսա ուղևորներով ծանրաբեռնված, շարժակազմը, ինչպես ենթադրում էի, եկավ ուղևորներով գերբեռնված, մի կերպ տեղավորվեցի վագոնում:

«Բարեկամություն» կայարանում իջա վագոնից, որպեսզի տանիցս մոտ կես կանգառ հեռավորության վրա գտնվող կանգառ հասնեմ այդ ուղղությամբ ընթացող ավտոբուսային հինգ երթուղիներից որևէ մեկի ավտոբուսով: Մոտ 15 րոպե սպասելով ու տեսնելով, որ դրանցից որևէ մեկը չի մոտենում կանգառին, ստիպված ճանապարհս շարունակեցի տրոլեյբուսով, իսկ դրանից հետո էլ տանս համեմատաբար մոտակա կանգառում իջնելով և ոտքով մոտ երկուսուկես կանգառ քայլելով, վերջապես ժամը 20:30-ի կողմ հասա տուն՝ տրանսպորտին 150 դրամ վճարելու փոխարեն 450 դրամ վճարելով:

Բայց այս 450 դրամը դեռ մի կողմ… Ո՞վ կարող է ասել, թե Երևանում տրանսպորտային խցանումների պատճառով օրական քանի-քանի հազար լիտրի և որքան գումարի թանկարժեք վառելիք են անտեղի ծախսում ավտոմեքենաները և մյուս տրանսպորտային միջոցները, դրա հետևանքով քաղաքացիները և պետական համակարգը քանի միլիոն դրամի վնաս են կրում, խցանման մեջ կանգնած և կրիայի քայլերով ընթացող տրանսպորտային միջոցների խլացուցիչներից գազերի արտանետումների պատճառով մայրաքաղաքի օդը որքանով է թունավորվում:

Բա տրանսպորտային միջոցների մեքենամասերի անտեղի մաշվա՞ծքը, դրա հետևանքով մեքենաների մեծ վնասումը, որի մասին վարորդներից շատ քչերը պատկերացում ունեն, մարդկանց նյարդերին, իսկ գազերի արտանետումների պատճառով, ընդհանրապես, շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը պատճառվող վնասը և, ի վերջո, թերևս ամենակարևորը՝ մարդու կյանքից նրա համար այնքան թանկ ժամանակը խլելը, ժամանակի ահռելի կորուստը ոչ թե օրվա, այլ տարվա հաշվարկով: Երևանի (և ոչ միայն…) բնակիչները հո չե՞ն ծնվել, աշխարհ եկել՝ ամեն օր և գրեթե ամեն ժամ մայրաքաղաքում խցանումների մեջ հայտնվող տրանսպորտային միջոցներում իրենց ժամանակը վատնելու, կյանքը մաշելու համար… Մի խոսքով՝ երևանաբնակների կյանքը վերածվել է մի յուրօրինակ մղձավանջի ու թերևս մնում է մեր կյանքը մղձավանջի վերածողների կյանքը վերածել մղձավանջի:

Այսպիսով բոլորին արդեն պարզ է, որ Երևանում տրանսպորտային ճգնաժամը, կոլապսը կամ աղետն արդեն տևական ժամանակ է, իրականություն է, իսկ առաջիկա տարիներին իրավիճակը միայն վատթարանալու է, ավտոտրանսպորտով երթևեկելը դառնալու է անհնար: Ոչ երանի Երևանում ավտոմեքենա ունեցողներին:

Հիմա հասկացա՞ք, թե Նիկոլ հայադավն արդեն որերորդ անգամ հեծանիվ վարելով, հեծանիվն ու հեծանվից օգտվելը գովազդելով ինչ է ակնարկում, ինչ է հասկացնում… Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, որը սովոր է մշտապես իր մեղքն այլոց վրա բարդել, վաղը կասի՝ ես ձեզ հասկացնում, բացատրում էի, որ հեծանիվ վարելը, դրանից օգտվելը ճիշտ ու լավ բան է, ինձ չհասկացաք, ինձ չհետևեցիք, հետևաբար հետևանքների պատասխանատվությունը ձերն է: Այնպես որ, պետք է զոմբիների համար փրկչի համարում ունեցող խզորին ճիշտ հասկանալ, հենց վաղվանից մտածել ունեցած ավտոմեքենան վաճառելու մասին, քանի դեռ դրան գին տվող կա, քանի դա դեռ հնարավոր է:

Իրականում ստեղծված տրանսպորտային կոլապսի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ հայադավն է՝ իր իշխանական ոհմակի (չարախմբի) հետ միասին, քանի որ բնավ հաշվի չառնելով Երևանի փողոցների թողունակությունը, չեն սահմանափակել և առ այսօր էլ չեն սահմանափակում ավտոմեքենաների ներկրումը (գոնե ըստ տարեթվի և մաշվածության) Հայաստան կամ Երևան: Նորմալ չէ, որ մի մարդը 2 ավտոմեքենա ունի կամ մի ընտանիքը՝ 3-4, քանի որ Երևանը չունի, օրինակ, Վաշինգտոնի կամ ամերիկյան այլ քաղաքների ավտոճանապարհները և համապատասխան ենթակառուցվածքները:

Իսկ գիտե՞ք ինչու չեն սահմանափակել և սահմանափակում… Որովհետև բազմահազար ավտոմեքենաների ներկրումից բյուջե ահռելի գումարներ են մտել ու մտնում (մաքսավճարներ, մաքսատուրքեր, մեքենայի գրանցման, համարանիշի տրամադրման համար գանձվող գումարներ) ուղղակի ձևով, իսկ անուղղակի ձևով նաև ԱՊԱ-ի, մեքենայի տեխզննության համար վճարվող գումարներից գանձվող հարկերից: Գումարներ, որոնք Նիկոլին և իր ոհմակին պետք են հափշտակելու համար:

Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Գրիգորյանի տեղեկացմամբ, 2014 թվականից ի վեր, Երևանում մեքենաների թիվը 500 հազարից հասել է շուրջ 1 միլիոնի և ամեն տարի ավելանում է մոտ 15 000-ով: Այստեղ Գրիգորյանը մի շատ կարևոր բան չի ասել՝ ա՛յն, թե 2014-ից շուրջ կես միլիոնով ավելացած այդ մեքենաներից քանի՞սն են ավելացել 2018թ. «թավշյա» չարիքից հետո: Եթե հրապարակեր այս տեղեկությունը, շատերին ամեն ինչ պարզ կդառնար: Պատասխանենք նրա փոխարեն. իհարկե՛, այդ շուրջ կես միլիոնի մեծ մասը (ճշգրիտ թիվը պարզելու համար կկատարվի համապատասխան հարցում):

Ավտոմեքենաների ներկրման սահմանափակումը (չասեք՝ հնարավոր չէ, կխախտվի մարդու իրավունքը, չպետք է անտեսել, որ դիմացինի իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ խախտվում են ուրիշի կամ այլոց իրավունքները), թերևս, հիմնախնդրի միակ լուծումը չէ, այլ միջոցներ էլ կան, ընդ որում, երթևեկության կազմակերպման արդյունավետ միջոցներ, որոնք, սակայն, կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից չեն կիրառվում:

Հիմա տեսնենք, թե ինչ են մտածել Երևանի քաղաքապետարանում: Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը և փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Գրիգորյանը քննարկում են մարզերից Երևան եկող մասնավոր ավտոմեքենաների մուտքը մայրաքաղաքի մուտքի մոտ սահմանափակելու և ուղևորների մուտքը Երևան հանրային տրանսպորտով (ավտոբուսներով) կազմակերպելու հնարավորությունը (պաշտոնապես հայտարարված նպատակը խցանումները նվազեցնելն է)։ Ըստ այդմ, մայրաքաղաքի մուտքերի մոտ պետք է ստեղծվեն կայանատեղիներ, որտեղ վարորդները կկայանեն իրենց մեքենաները և, եթե ուղևորներ ունեն, նաև ուղևորների հետ միասին ճանապարհը կշարունակեն ավտոբուսներով, եթե Երևանում էլ հետագա տեղաշարժի կարիք ունեն, կօգտվեն այլ երթուղիների ավտոբուսներից, միկրոավտոբուսներից կամ տաքսիներից:

Նախագիծը, որը մեծ քննադատության է արժանացել ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական շրջանակներում, պահանջում է ոչ միայն Երևանի մուտքերի մոտ կայանատեղիների ստեղծում, այլև հասարակական տրանսպորտի համալրում ձեռք բերվելիք 171 նոր ավտոբուսներով, ինչը, դատելով, ամենից, բավարար չի լինելու:

«Հիանալի գաղափար է,- ֆեյսբուքյան իր էջում գրել է  նշված սոցիալական ցանցի օգտատերերից Արամ Գևորգյանը:- Ավելին, առաջարկում եմ նիկոլ ընտրած մարզի բնակիչների համար շաբաթվա մեջ մեկ օր չոքեչոք «ուխտաերթ» կազմակերպել դեպի Պռոշյանի դաչաներ, որպեսզի հնարավորություն ունենան մոտիկից ծանոթանան այս գաղափարի քաղաքական հոր կենցաղին, օղի թորելու և խոզ խանձելու բարձրաշխարհիկ հմտություններին։

Մարզի բնակիչները ավիրյան չեն ընտրել, բայց հո նիկոլ են ընտրել. արդար ա, չէ՞, որ իրենք էլ պիտի ճաշակեն դրանց ընտրելու դառը պտուղները»։

Լավ, ասենք Երևանի մուտքերի մոտ ուղեփակոցներ դրվեցին, ովքե՞ր են հսկելու Երևանի մուտքերը… Չկա որևէ երաշխիք, որ նրանք Նիկոլի իշխանական ոհմակի ներկայացուցիչները կամ նրանց մարդիկ չեն լինի, որոնք մի կլորիկ գումարի դիմաց թույլ կտան երևանյան գրանցում չունեցող ավտոմեքենաների մուտքը մայրաքաղաք, ինչը կնշանակի, որ Նիկոլ հայադավի իշխանական ոհմակի կողմից կոռուպցիոն նոր կերակրատաշտակ կստեղծվի: Մարդը կամ մարդիկ երևանյան գրանցում չունեցող ավտոմեքենաներով Երևան են գալիս նաև մոտ մարդու հուղարկավորությանը կամ հարսանիքին մասնակցելու նպատակով, կամ ծանր հիվանդ, բայց ոչ շտապօգնության մեքենայով տեղափոխելու ենթակա հիվանդ են տեղափոխում երևանյան որևէ հիվանդանոց: Նրա՞նց էլ պարտադրվելու մեքենան թողնել երևանի մուտքի մոտ ու ճանապարհը շարունակել հանրային տրանսպորտով, տեղաշարժման դժվարություն ունեցող հիվանդի պարագայում երևի նրան շալակած…

 

Արթուր Հովհաննիսյան