ՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում իրականացրել է վերահսկողական միջոցառումներ՝ համաձայն
– «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,
– «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող, մաքրող միջոցների ստուգման վերաբերյալ»,
– «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,
– «Խաղալիքների անվտանգության ստուգման վերաբերյալ»,
– «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,
– «Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների ստուգման վերաբերյալ»,
– «Փաթեթվածքի անվտանգության ստուգման վերաբերյալ» ստուգաթերթերի։
Վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրվել է, որ ընկերության կողմից ներմուծված՝ համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքների որոշ խմբաքանակներ իրացվել և վաճառվում են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի։
Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել է արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման վերաբերյալ կարգադրագիր։
Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

