Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը

Ադրբեջանցի իշխանամետ բլոգեր Քյամրան Ռազմովարը օկուպացված Ստեփանակերտ է գնացել և հպարտությամբ նկարահանել, թե ինչպես են քանդում Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը։

Այդ մասին ռեպորտաժ են պատրաստել նաև ադրբեջանական լրատվամիջոցները։