Ներկայացվել է հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը
Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր
ԵՄ ԹԱՅԵՔՍ առաքելության շրջանակում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում էր։
Այցի նպատակն էր ծանոթանալ ճգնաժամային կառավարման և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ Ֆրանսիայի ոստիկանության և Ազգային ժանդարմերիայի գործունեությանը, կիրառվող մեխանիզմներին և հատուկ ստորաբաժանումների աշխատանքային փորձին։
Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի Ազգային ժանդարմերիայի գլխավոր վարչությունում և Ազգային ոստիկանության Հանրապետական անվտանգության վաշտերի կենտրոնական տնօրինությունում (CRS)։

