Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
Փարիզում Ելիսեյան պալատում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։
Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Վարչապետը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:

