Նիկոլ հայադավի գովազդած խաղաղությունն աստիճանաբար բացահայտվում է
ՊՆ-ին կամ ՊՆ-ում հավանաբար հրամայված է լռել
Հայաստանի և հայերիս կյանքին և անվտանգությանը առնչվող վերջին շրջանի ամենանշանակալի իրադարձությունը թերևս պետք է համարել Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, Կոռնիձորի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Ամարյանի հայտնած այն տեղեկությունը, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում, Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, բայց մենք չենք թողնում:
«Հակարիի կամրջի մոտ կա սահմանազատման խնդիր,- «Առավոտ»-ին ասել է Ամարյանը:- Ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, բայց մենք չենք թողնում։ Սահմանապահ զորքն է զբաղվում այդ հարցով, մենք չենք խառնվում։ Ադրբեջանցիներն ասում են՝ մեր հողն է, մենք ասում ենք՝ մերն է»:
Նրա խոսքով՝ կրակոցներ չկան, միայն «լեզվակռիվ» է։ Հավելենք՝ առայժմ չկան…
Բնականաբար, հարցեր են առաջանում՝ իսկ ինչո՞ւ մինչև հիմա սահմանազատումը կատարված չէ… Ինչո՞ւ սահմանազատումը կատարված չէ պետական դավաճանությամբ նույնիսկ Արցախի Հանրապետությունը, իսկ հետո նաև Հայաստանի տարածքները (Մեծ Իշխանասար, Սև լիճ և հարակից տարածքներ) Ալիևին վաճառելուց կամ նվիրելուց հետո, Տավաշում Հայաստանի տարածքներն Ադրբեջանին կամովին հանձնելուց, բայց, որպես պատասխան քայլ, Արծվաշենը չստանալուց հետո:
Հասկանալի է, որ այս հարցերն ուղղված են ոչ թե Կոռնիձորի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին, այլ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավին: Չէ՞ որ հենց նրա 23.05.2022թ. թիվ 570-Ա որոշմամբ դեռ նույն թվականի մայիսից ստեղծված է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով և, համաձայն որոշմանը կից հավելվածի, հաստատված է հանձնաժողովի կազմը: Հայաստանի փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող, Ալիևի դեմ խոնարհված, կզած Մհեր Գրիգորյանն էլ Նիկոլ հայադավի կողմից նշանակված է հանձնաժողովի նախագահ:
Կարծում ենք, չենք սխալվի, եթե ենթադրենք, որ սահմանազատումը կատարված չէ (իսկ հատկապես վիճելի հատվածում դա պետք է առաջնային համարվեր), քանի որ Ադրբեջանը պահանջում է սահմանազատումը կատարել իր պայմաններով ու պահանջներով, այսինքն՝ Հայաստանի տարածքների հաշվին, հօգուտ իրեն, իսկ Նիկոլ հայադավն էլ համաձայնելով դրան, խոստանալով կատարել Ալիևի պահանջը, դրա համար ընդամենը ժամանակ է խնդրել՝ ախպեր կանեմ, բայց 2026թ. խորհրդարանական ընտրություններում հաղթանակից և ընդդիմության հարցերը լուծելուց հետո:
Սակայն, ինչպես հայտնի է, նույնիսկ Նիկոլի ոհմակի (չարախմբի) կողմից կատարված ամենաայլանդակ, աղաղակող ընտրակեղծիքների և այլ ընտրախախտումների պարագայում Նիկոլի «Քաղաքացիական պայմանագիր» («Քեմալական պայմանագիր») կուսակցությունը խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չի ստացել, Նիկոլն էլ ընդդիմության հարցերը դեռ սոսկ մասամբ է լուծել: Հետևաբար Նիկոլին այժմ դեռ դժվար է Ալիևի պահանջը կատարելը, ինչը, սակայն, Ադրբեջանի նախագահին չի հետաքրքրում: Նա իր զինծառայողներին ուղարկել ու պահանջում է այն, ինչը, դատելով ամենից, Նիկոլը խոստացել է: Իսկ եթե դա այդպես չէ, ապա Նիկոլի ավագ եղբայրն այժմ դեռ ուժի ցուցադրմամբ, իսկ առաջիկայում, հնարավոր է, նաև գործադրմամբ փորձում է իր երկրի տարածքներն ընդլայնել Հայաստանի հաշվին, ինչպես դա արդեն արել է Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում…
Այս դեպքում նույնպես Թուրքի լամուկ Նիկոլ հայադավից պետք է պատասխան պահանջել՝ սա՞ է քո գովազդած խաղաղությունը… Անդրադառնալով Կոռնիձորի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի հայտնած տեղեկությանը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից Հայկ Մովսիսյանն իր էջում գրել է .
«Եթե Հայաստանի ղեկավարը աշխատում է որպես բաքվի հավատարմագրված դեսպան ապա մեր երկրի վիճակն էլ այսպես պետք է լինի:
Գալու են ու շատով են գալու, եթե նիկոլը մնա:
Mihran Mir Poghosyan անուն-ազգանվամբ հանդես եկող մեկ ուրիշը կծու հեգնանքով գրել է .
«ՀՀ քննչական կոմիտեն ու ՀՀ գլխավոր դատախազությունը հապաղում են…
Կոռնիձորում հրահրված լեզվակռվի դեպքով քրեական ենթամշակույթի հոդվածով քրեական գործ հարուցեք ու հայերին ձերբակալեք…
Չհասկացա, սա պետություն ա թե չէ, գրված ա չէ, ինչ թշնամին ուզի տալիս ենք, լեզվակռիվը որս ա…»:
Մեզ չէր կարող չհետաքրքրել, թե Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածը գոնե ինչ-որ կերպ, թեկուզ համառոտ անդրադարձե՞լ է կատարվածին: Ինչպես պարզեցինք դիտարկելով նախարարության պաշտոնական կայքը և ֆեյսբուքյան էջը, ոչ մի հրապարակում այս մասին, ոչ մի պարզաբանում այս կապակցությամբ: Հավանաբար հրամայված է լռել:
Ավելորդ չենք համարում ներկայացնել նաև քաղաքական գործիչ, քաղաքագետ, 2017-2020 թթ. Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը: Անդրադառնալով Նիկոլ հայադավի հայտարարությանը՝ «Ես Տիգրանաշենի մասին ոչինչ չեմ ասել, ես ասել եմ Քյարքիի մասին», Աբրահամյանը գրել է.
«Պարոն Փաշինյան, գուցե վիճելի է, թե արդյոք ժողովուրդն ընտրել է ձեզ, սակայն մի բան հստակ է․ Հայաստանի քաղաքացին չի ընտրել Ալիևին։
Հայաստանի քաղաքացիները ընտրել են արդար և փոխադարձ հարգանքի վրա հիմնված խաղաղություն, այլ ոչ թե անվերջանալի զիջումների շղթան։ Կառավարության վարած հակահայկական քաղաքականությունը վկայում է բացառապես միակողմանի զիջողականության մասին, սեփական իրավունքներից ու անվտանգությունից հրաժարվելը հանրությանը մատուցվում է որպես «խաղաղության ճանապարհ»։
Փաշինյանը ժողովրդին խոստանում էր բարեկեցություն, սակայն երկիրը թողեց մարզերում ահագնացող աղքատության մեջ, Փաշինյանը խոստանում էր խաղաղություն, սակայն բերեց անվերջանալի թվացող միակողմանի զիջումներ։
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը, իսկ փոխարենը չի ստանում ոչ մի իրական երաշխիք, ոչ մի կայունություն և ոչ մի փոխադարձ դրսևորվող հարգանք։
Երբ Ադրբեջանի ապօրինի պահանջներն ու քմահաճույքները վեր են դասվում Հայաստանի Հանրապետության կենսական շահերից, դա այլևս դիվանագիտություն կամ խաղաղության քաղաքականություն մասին չէ։ Դա սեփական պետության հաշվին հակառակորդի օրակարգի սպասարկում է։
Պայքարելու ենք մինչև վերջ և մեր ժողովրդին բերելու ենք իրական փոփոխություններ»:
Արթուր Հովհաննիսյան

