Միացյալ Նահանգները Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում թուրքական բանկ են ներառել
Թուրքական Golden Global բանկը և դրա դուստր ստորաբաժանումները ներառվել են Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների ցանկում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան ծանուցումը ներկայացված է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչության կայքում։
Սահմանափակումների ներքո են հայտնվել նաև բանկի երկու մասնաճյուղերը, որոնք նույնպես գործում են Թուրքիայում։
Ընդ որում, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև տրամադրել է գլխավոր արտոնագիր, որը ԱՄՆ ներկայացուցիչներին թույլատրում է մինչև սեպտեմբերի 19-ը կատարել Golden Global-ի մասնակցությամբ ֆինանսական գործարքները դադարեցնելու համար անհրաժեշտ գործողություններ։

