Թուրքի լամուկ Նիկոլ հայադավը պատրաստվում է հանձնել հայոց Տիգրանաշենը. 4 (տեսանյութեր)

Եվ անշրջելի ու գոյաբանական սպառնալիքի տակ դնել Հայաստանի և հայերիս ազգային անվտանգությունը

 

Սկիզբը՝ այստեղ

Երեկ հրապարակված հոդվածաշարի նախորդած մասում այն կարծիքն էինք արտահայտել, որ ընդդիմադիր խոշոր քաղաքական ուժերի առաջնորդներին շինծու քրեական վարույթներով կալանավորելու, հասարակությունից մեկուսացնելու Նիկոլի և իր ոհմակի գործողությունները նույնպես նախապատրաստությունն են Տիգրանաշենի հանձնման, ինչպես նաև Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցման ու Սահմանադրության փոփոխությունները, ըստ Ալիևի պահանջների, կատարելու, որովհետև եթե ընդդիմադիր հայտնի քաղաքական ուժերը զրկված են իրենց առաջնորդներից, նրանց կողմից ղեկավարվելու հնարավորությունից, ըստ Նիկոլի, դժվար թե կարողանան արդյունավետ կերպով դիմադրել իր հայադավ ծրագրերի իրագործմանը:

Խորհրդարանում այսօր նույն միտքն է արտահայտել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ ասելով, մասնավորապես, հետևյալը.

«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է պետք է իշխանությունը, որ վերարտադրվել է, ինչո՞ւ պետք է մարդը, որ արդեն ամբողջական լծակներն ունի իշխանության, կարող է արտաքին քաղաքականություն վարել, էստեղ մեծամասնություն ունի, ինչո՞ւ է գնում ռեպրեսիաների: Ինչո՞ւ է մեկուսացնում բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերի առաջնորդներին. Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, Գագիկ Ծառուկյանը կալանքի տակ է, հիմա էլ նախագահ Քոչարյանը:

Սիրելի հայրենակիցներ, իսկապես նախագահ Քոչարյանի մասին չէ իմ ելույթը: Խնդիրն այն է, որ մեզ բոլորիս տանում են նոր զիջումների, նոր էական, կենսական նշանակություն ունեցող զիջումների, և այդ ֆոնին պետք է վախի մթնոլորտ տարածել, մեկուսացնել հիմնական քաղաքական ընդդիմադիրներին, որպեսզի կարողանան իրենց համար դրված խնդիրը (իսկ իրենց առջև ո՞վ է դրել այդ խնդիրը… Բնականաբար, Իլհամ Ալիևը), էդ խնդիրները պետք է լուծեն: Եվ խնդիրների հիմքը՝ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, որ եթե մենք չստանանք սահմանադրական մեծամասնություն, լինելու է պատերազմ:

Սիրելի հայրենակիցներ, միայն նպատակն այն չէր, որ վախի մթնոլորտ տարածվեր, չնայած դա էական նշանակություն է ունեցել ձայների հետագա արտացոլման վրա: Խնդիրն այն է, որ սահմանադրական մեծամասնություն ստանալու նպատակը Սահմանադրության փոփոխությունն է, որը ժողովուրդը, կրկնում եմ նորից, ձեզ չի վստահել Սահմանադրություն փոխելու: Եվ սահմանադրական փոփոխությունները լինելու են առաջիկա ժամանակահատվածի կարևորագույն, անկյունաքարային քաղաքական օրակարգը, կրկնում եմ, որին մենք դեմ ենք քվեարկելու, որը մենք ամեն կերպ ցույց ենք տալու, որ չպետք է ընդունվի, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ինչքան էլ խնդիրներ ունեցած լինի, ինչքան էլ խնդիրներ ունեցած լինի, երբևէ չպետք է ապրի մի Սահմանադրության ներքո, որը ուղիղ Ալիևի պատվերն է, և ոչ թե ներքին օրակարգով ձևավորված իրականություն:

Եվ սա՛ է խնդիրը, որ այս ամբողջ ռեպրեսիաներն իրականացվում են բացառապես առաջիկա բոլոր փորձությունները, էսպես, քիչ թե շատ թեթև անցկացնելու համար»:

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդ չէ, այլ հոգևոր առաջնորդն է համահայկական ամենախոշոր ու կարևորագույն հաստատության՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, սակայն նրա նկատմամբ Նիկոլի հրահանգած քրեական շինծու և հակասահմանադրական հետապնդումը նույնպես, կարծում եմ, նաև վերոնշյալի համատեքստում է:

Թեև օգոստոսի 25-ի հայտնի ձերբակալություններին ու խուզարկություններին նախորդել էր նախօրեին ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանի և Նիկոլ հայադավի սուր բանավեճն  «Ազգային ժողով» կոչվածում, որտեղ քննարկվում էր կառավարության 5-ամյա ծրագիրը, կրտսեր Քոչարյանը, մասնավորապես, ասել էր՝ «Մեզ էլ ասում են՝ Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած էդ պիղծ դավաճանը ինչի՞ ա մինչև հիմա կարում լինի էս բանում..», սակայն միամտություն կլինի կարծելը, թե Նիկոլի «իրավապահներն» Ռոբերտ Քոչարյանին, Սեդրակ Քոչարյանին և այլոց չէին ձերբակալի, եթե Լևոն Քոչարյանը Նիկոլ հայադավին իրավացիորեն «պիղծ դավաճան» անվանած չլիներ:

Հնարավոր է վերոնշյալ բանավեճը և Նիկոլին տրված հիշյալ գնահատականն արագացրեցին հայր և որդի Քոչարյանների և այլոց ձերբակալությունները և կալանավորումները, բայց դրանք մոտ օրերին, շաբաթներին կամ առաջիկա 1-2 ամսում անպայման լինելու էին, ստվարածավալ քրեական վարույթը վաղուց է նախապատրաստվել և ոչ մեկ օրում…

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից երեկ ուշագրավ գրառմամբ է հանդես եկել շինծու քրեական վարույթով կալանավորված «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը: «Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը» վերտառության ներքո նա գրել է.

«Եթե «Քաղաքացիական պայմանագիրը» այս ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա սեպտեմբերին կլինի աղետաբեր պատերազմ»,- մայիսին հայտարարում էր քաղաքացի Նիկոլ Փ.-ն։

ԱԺ ընտրություններն արդեն մայիսին կեղծվեցին, բայց միևնույն է՝ հունիսին ՔՊ-ն չստացավ խորհրդարանի 2/3 մանդատները, այսինքն՝ չունի սահմանադրական մեծամասնություն և չի կարող Սահմանադրություն փոխել։

Ոմանք կարծում են, որ Նիկոլ Փ.-ն սեպտեմբերյան աղետաբեր պատերազմ գուժելով՝ պարզապես քաղտեխնոլոգիա էր կիրառում և մարդկանց ահաբեկում՝ փորձելով քվե ստանալ։ Այդ կարծիքի մեջ ճշմարտություն կա, բայց դա ճշմարտության չնչին մասն է։

Սեպտեմբերին սպասվող աղետաբեր պատերազմի մասին խոսելիս Նիկոլ Փ.-ն իրականում բաց տեքստով իր ծրագրային դրույթներն էր ներկայացնում։

Եթե նախորդ տարիներին նա թաքցնում էր սեպտեմբերյան աղետների թեման, ապա հիմա անցել է այլ ռեժիմի։

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փ.-ի իշխանության օրոք հայ ժողովրդի գլխին երեք «սև» սեպտեմբեր է բերվել։

2020 թ.-ի սեպտեմբերին սկսվել է 44-օրյա պատերազմը։

2022-ի սեպտեմբերին ունեցել ենք ջերմուկյան պատերազմը։

2023-ի սեպտեմբերին եղել է ադրբեջանական հարձակումն Արցախի դեմ։

Այս 3 սեպտեմբերյան պատերազմների արդյունքում Նիկոլ Փ.-ն հանձնել է Արցախն ու Հայաստանի տարածքները։

Հիմա նա հայ ժողովրդին անոնսել է 4-րդ «սև» սեպտեմբերի մասին՝ նախապես հուշելով, թե ինչ տեխնոլոգիա է կիրառելու հերթական հանձնումների ժամանակ։

Նիկոլ Փ.-ն արդեն հրապարակավ հայտարարել է, որ հանձնելու է Տիգրանաշենն ու մյուս, այսպես կոչված, անկլավները։ Ու որպեսզի Ալիևի հերթական պահանջը կատարի՝ պատերազմի ու խաղաղության, հանձնելու և չհանձնելու թեման կապելու է սահմանադրական փոփոխությունների հետ։ Ասելու է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք կամ Տիգրանաշենը չհանձնենք, ապա պատերազմ կլինի։

Նիկոլենք ազդարարում են նաև այն մասին, որ փորձելու են 2/3 ապահովել այսպես կոչված անասնագողության միջոցով կամ քաղաքական ճնշման, շանտաժի միջոցով, ինչպես որ արեցին 2018 թ.-ին՝ խորհրդարանի վրա «ժողովուրդ» բերելով և արտահերթ խորհրդարանական ընտրություններ պարտադրելով։

Ահա այսպիսի քայլեր է նա փորձելու կիրառել՝ սպասվող կամ հավանական պատերազմը գցելով խորհրդարանական ընդդիմության և ժողովրդի գրպանը։

Ունի՞ արդյոք հակախաղ խորհրդարանական տիտղոսային ընդդիմությունը այս ամենին և կարո՞ղ է արդյոք դիմագրավել շանտաժին։ Չգիտեմ։ Բայց մի բան հաստատ գիտեմ, որ ժողովուրդն իր հակախաղը պետք է ունենա։

Այդ հակախաղը Հայաստանի անվտանգային ճարտարապետության, հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում է գտնվում։

Նիկոլ Փ.-ն հետևողականորեն քանդում է Հայաստանի անվտանգային համակարգը, թշնամանում է ՌԴ-ի հետ և արցախյան տարբերակով նոր «սև» սեպտեմբեր նախապատրաստում արդեն Հայաստանի գլխին։

Թուրքիան և Ադրբեջանը սպասում են հայ-ռուսական հարաբերությունների վերջնական փլուզմանը, որպեսզի դրանից հետո անցնեն գործի։

Ադեկվատ և չկոմպլեքսավորված քաղաքական սուբյեկտները պետք է շատ հստակ արտահայտվեն այս հարցով և չդառնան ՔՊ-ի թելադրած օրակարգի ակտիվ սպառող։

Նիկոլ Փ.-ն արդեն ակտիվորեն պատրաստվում է «սեպտեմբերին»՝ քաղաքական շոուներ և սպայդեռմենային տեսարաններ հրամցնելով։ Քաղաքական հետապնդումները, բռնաճնշումները, սեփականության կոպիտ վերաբաշխումը և ընդդիմախոսների նկատմամբ ահասարսուռ մեղադրանքները խոսում են այն մասին, որ «սև» սեպտեմբերը մոտենում է»։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութերն այստեղ՝

https://www.youtube.com/watch?v=WK5QfyfuvGs

https://www.facebook.com/reel/1938281786848710