Մի բանակում, որտեղ զինվորին կարող են հարկադրել ինքնասպանության, ի՞նչ դժվար է որևէ մեկին հարկադրել, որ հատի հայ – ադրբեջանական սահմանը

Եվ Նիկոլը «հատ-հատ էս օրը հիշեցնելու», ընդդիմության պահվածքը նրա «քթից հանելու» իր սպառնալիքն իրականացնելու հնարավորություն ստանա

 

Թերևս շատերը կհամաձայնեն, որ Նիկոլ հայադավի իր ոհմակի (չարախմբի) ներկայիս լկտի պահվածքը հետևանքն է նաև անպատժելիության: Փաստացի ստանձնելով հայ կնոջ վրա ինքնաձիգից կրակոցներ արձակած թուրք ասկյարի փաստաբանի դերը, Նիկոլը չի էլ թաքցնում, որ նրա ցեղակիցն է, թուրքի լամուկ և Ադրբեջանի շահերի ներկայացուցիչը Հայաստանում: Կարող ենք համարել նաև Ադրբեջանի գործակալ:

Տեսեք թե ինչ է ասել Նիկոլը. «Եթե Շաքիում ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչինչ տեղի չէր ունենա»: Բնականաբար, հարց է առաջանում՝ Նիկոլն այդ որտեղի՞ց գիտի, որ բացարձակապես ոչինչ տեղի չէր ունենա…. Այդ ինչի՞ հիման վրա է վերոնշյալ հայտարարությունն արել մեկը, որը Հայաստանի վարչապետի աթոռն է զբաղեցնում: Ի՞նչ է՝ սահմանախախտ զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի հե՞տ է հանդիպել ու վերջի՞նս է իրեն այդ մասին ասել, մամայի արևով էլ երդվել, թե՞ ավագ եղբայր Ալիևն է Բաքվից զանգել և ասել այդ մասին:

Իսկ եթե լուրջ, հիմա Նիկոլին, իր ոհմակին ու նիկոլազոմբիներին բացատրենք, թե որը որից հետո է: Ուրեմն Մուսաևը կրակել է Շաքիի բնակչուհի Անի Ավետիսյանի վրա, որը  շեղելով իր անչափահաս երեխաներից մեկի վրա այդ պահին ադրբեջանցի զինծառայողի ուղղած ինքնաձիգի փողը, փրկել է իր երեխաների կյանքը: Մոտ 40-ամյա կինը զավակների պաշտպանության և իր ինքնապաշտպանության նպատակով զինված է եղել ընդամենը դանակով, ամենայն հավանականությամբ, սովորական, խոհանոցային:

Իսկ ինչո՞վ պետք է զինված լինեին Նիկոլի ասած ոստիկանները, եթե Անի Ավետիսյանը սպասեր, և ադրբեջանցի սահմանախախտ ու զինված զինծառայողին ձերբակալելու նպատակով ոստիկանները մոտենային Մուսաևին: Հարցի պատասխանը բոլորին պարզ է՝ ինքնաձիգով կամ առնվազն հաշվեցուցակային ատրճանակով: Հիմա հաջորդ հարցը՝ ո՞ր զենքն է ավելի վտանգավոր, ո՞ր զենքից ավելի կվախենար կամ կսարսափեր Մուսաևը և կկրակեր այդ զենքով զինված իրեն մոտեցողի (մոտեցողների) վրա, կամ իր ձերբակալման գործողությունը կանխելու համար կսպառնար կրակել Ավետիսյանի երեխաների վրա: Այս հարցի պատասխանը նույնպես պարզ է՝ ոչ թե սառը զենքը, այլ հրաձգային զենքը: Այսպիսով Նիկոլի սուտը բացահայտվում է, նրա հայտարարությունը՝ հերքվում:

Ադրբեջանցի զինծառայողը չէր կրակի երևի միայն այն դեպքում, եթե իսկապես մոլորվելով սահմանը հատած լիներ (այսինքն՝ չունենար այստեղ վրիժառության շարժառիթով ահաբեկչության կամ խափանարարության (դիվերսիայի) նպատակ, ինչը դեռ հարց է), և ոստիկաններն էլ իրեն մոտենային բացարձակապես անզեն ու ձեռքերին Ալիևի պատկերով մի մեծ տորթ, կամ էլ՝ գառան անուշաբույր խաշլամայով մի կաթսա: Բայց ոստիկանությունը, ինչպես գիտեք, տորթ թխելու գծով մասնագիտացած չէ, ոչ էլ գառան խաշլամա պատրաստելու: Նիկոլի ոստիկանները շատ-շատ կարող են «խաշլամայի» վերածել թուրքի լամուկի և իր ոհմակի հանցավոր ներկայացուցիչների դեմ սոցիալական ցանցերում և այլ կերպ հանդես եկող հայերին, օրինակ, պետական դավաճանին «բոզի տղա» անվանելու համար:

Վերոշարադրյալից արդեն պարզ է, որ Նիկոլ հայադավը, թեկուզ անուղղակի կերպով, փորձում է կատարվածի մեղքը բարդել այն կնոջ վրա, որը պաշտպանել է իր զավակներին: Նույնիսկ իրանցի փորձագետը չի դիմացել ու Նիկոլին է ուղղել հետևյալ խոսքը. «Ուզո՞ւմ ես ներխուժած զինվորին մի հատ էլ համբուրի, «Հակոբյան» կոստյում հագցրու և աղոթքներով ուղարկիր Բաքու»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ադրբեջանցի զինծառայողն ինչո՞ւ է հատել Հայաստանի պետական սահմանը և հայտնվել մեր երկրում, մոլորվելո՞ւ հետևանքով, թե որոշակի դիտավորությամբ (ահաբեկչության կամ խափանարարության), ապա իսկապես սխալ է վաղաժամ ու կտրական եզրակացություններ կատարելը, կարող են միայն ենթադրություններ լինել: Այնպես որ, թող որևէ մեկը չզարմանա կամ չընկնավորվի, եթե Նիկոլի ասածը («Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ցանկացե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է») համարեմ ճիշտ:

Վերոնշյալ հարցի պատասխանը կարող է տալ միայն անաչառ քննությունը, ինչը, սակայն, դժվար է ակնկալել Ալիևի քաղաքական հարճ, հանցակից կամ առնվազն ցեղակից ու «կրտսեր եղբայր» Նիկոլի կամակատար իրավապահներից: Նիկոլն ինչպես պահանջի, այնպես էլ նրանք կեզրակացնեն, եթե նույնիսկ պարզեն, որ Մուսաևը Հայաստան է մտել ահաբեկչության նպատակով:

Որոշ տվյալների (այդ թվում նաև միայն ինքնաձիգով զինված լինելու) հիման վրա կարող եմ ենթադրել, որ ադրբեջանցի զինծառայողը խափանարարության նպատակ չի ունեցել, սակայն չեմ բացառում ու չի կարելի բացառել, որ անձնական վրիժառության շարժառիթով (հնարավոր է, որ հայ- ադրբեջանական հակամարտության հետևանքով հայր, պապ կամ մոտ հարազատ կորցրած լինի) է մտել Հայաստան և ունեցել է ահաբեկչության նպատակ: Կրկնում եմ՝ այս հարցի պատասխանը կարող է տալ միայն անաչառ քննությունը:

Բնավ զարմանալի չէ, որ հայ-թուրքական բարեկամության կեղծ ու վտանգավոր գաղափարն առաջ տանող և «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանի մտքով չի անցել, որ Մուսաևը կարող է ահաբեկչության նպատակով Հայաստան թափանցած լինել: Նա օրերս հայտարարել է. «Դեռ պարզ չէ՝ զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ տարածքում՝ դասալի՞ք է, թե՞ մոլորվել է, բայց ակնհայտ է, որ դիվերսիա չէ»:

Հնարավոր չէ չանդրադառնալ նաև Նիկոլ հայադավի մեկ այլ հայտարարությանը: Նիկոլն իր խոսքն ուղղելով ընդդիմությանը, հարցրել է. «Եթե ասենք՝ գերիներից մեկին տվեք, որ ձեր զինվորին տանք, վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու»:

Այս հարցի կապակցությամբ Նիկոլին լավ է շշպռել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից Տաթևիկ վիրաբյանը՝ իր էջում կատարելով հետևյալ գրառումը . «Դու ում ասես տալիս ես, երբ ուզում տալիս ես, ինչդ ուզում տալիս ես։

Հիմա էս հարցը տվել ես մեզ ինչ անես ?», իսկ բուն հարցին շատ դիպուկ պատասխանել է  «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Հայկ Մովսիսյանը. «Կամ քեզ կամ Աշոտիկին ….Դու ես ասել նիկոլ»:

Նիկոլն, իհարկե, գիտե, որ եթե վերոնշյալ առաջարկով դիմի Ալիևին, ապա ստանալու է մերժում և արժանանալու է նրա հայհոյանքին կամ առնվազն ծաղրին, հետևաբար երբեք չի առաջարկելու գերիներից մեկի հետ փոխանակում: Մերժելին ու վտանգավորը, սակայն, այս առաջարկից նրա հրաժարվելը չէ, այլ «Ազգային ժողով» կոչված – կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությանն ուղղված նրա սպառնալիքը:

Զգուշացնելով՝ «Աստված չանի (իբր թե ինքը չի ուզում.- Ա. Հ.), եթե մեր մի զինվոր մոլորվեց, էսօրվա հարցադրումների պատճառով էդ զինվորին Ադրբեջանում դարձնելու են Բեն Լադեն», հայտարարելով, թե դիրքեր կան, որոնք իրարից 50 մետր հեռավորության վրա են, Հայաստանի գերագույն գլխավոր սադրիչ Նիկոլ հայադավը սպառնացել է. «Դուք էսօր սադրիչի դերում եք, հատ-հատ էս օրը հիշեցնելու եմ, ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ»:

Բնականաբար, հարց է առաջանում՝ որտեղի՞ց Նիկոլին այն վստահությունը, որ հայ զինծառայողներից որևէ մեկն առաջիկայում անպայման հատելու է հայ-ադրբեջանական սահմանը, և ինքն ընդդիմությանը «հատ-հատ էս օրը հիշեցնելու», ընդդիմության այդ օրվա պահվածքը նրա «քթից հանելու» հնարավորություն է ունենալու….

Դե, իհարկե, դժվար չէ գլխի ընկնել, թե հայադավի մտքին ինչ կա: Կարծում ենք, նա ակամա մատնել է իրեն: Սուրեն Պապիկյանի ղեկավարած բանակում, որտեղ բազմաթիվ զինվորների կարող են ու նախկինում հարկադրել են ինքնասպանության, ի՞նչ դժվար է նրանցից որևէ մեկին հարկադրել, որ հատի սահմանը, մանավանդ, որ, ըստ Նիկոլի, դիրքեր կան, որոնք իրարից 50 մետր հեռավորության վրա են: Հնարավոր չէ՞…. Առավել ևս, որ նրան կարող են վստահեցնել, որ անպայման հետ է վերադառնալու՝ ադրբեջանցի զինծառայող Մուսաևի հետ փոխանակման միջոցով:

Այնպես որ, բնավ չզարմանաք, եթե այս ամենն առաջիկայում դառնա իրականություն, քանի դեռ հայ ազգը Նիկոլի ոճրագործությունները նրա քթից չի հանել: Ավելի վաղ, հիմնվելով նախադեպերի վրա, մեր հրապարակումներից մեկով  արդեն գրել էինք, որ Նիկոլ հայադավն իր ցեղակցին՝ հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողին մի որոշ ժամանակ հետո կարտահանձնի Ադրբեջանին:

 

Արթուր Հովհաննիսյան