Թուրքի լամուկ Նիկոլ հայադավը պատրաստվում է հանձնել հայոց Տիգրանաշենը. 3
Եվ անշրջելի ու գոյաբանական սպառնալիքի տակ դնել Հայաստանի և հայերիս ազգային անվտանգությունը
Սկիզբը՝ այստեղ
Թուրքի լամուկ, Հայաստանի և հայության թիվ 1 ներքին թշնամի Նիկոլ հայադավը հայոց Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու, Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցման կամ Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի և Արարատի մարզի հարավային հատվածի հայաթափման, միով բանիվ, Հայաստանի կործանման ծրագիրն իրականություն դարձնելու գործողությունը, կարծում եմ, վաղուց է նախապատրաստել՝ դեռ Արցախի Հանրապետությունը պետական դավաճանությամբ Ադրբեջանին հանձնելով և վերոնշյալ մարզերը զրկելով իրենց Արցախ-թիկունքից:
Հիշեք լեգենդար Ավոյի իմաստուն խոսքը. «Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»:
Որպեսզի վերը նշվածը հասկանալի դառնա, պատկերացրեք այսպիսի վիճակ. Նիկոլը և իր ոհմակը (չարախումբը) Ադրբեջանին են հանձնում է Տիգրանաշենը, որը, ինչպես 2023թ. մայիսի 22-ին հրապարակայնորեն հայտարարել է Նիկոլ հայադավը, ինքը ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս, իսկ 2026թ. օգոստոսի 20-ին կայացած ճեպազրույցում վերահաստատել է, որ Տիգրանաշենն իր համար Հայաստանի տարածք չէ:
Ադրբեջանը դրանից հետո, իրեն հարմար պահին, փակում է Տիգրանաշենի անմիջական հարևանությամբ անցնող Հայաստան- Իրան (Երևան- Մեղրի- Իրան) Մ 2 միջպետական ավտոճանապարհը և հայտարարում, որ արգելափակումը կվերացնի միայն Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցման, նրանց իրենց նախկին բնակավայրեր կամ «պատմական հայրենիք» վերադարձի, ինչպես նաև Հայաստանի Սահմանադրությունում իր պահանջած փոփոխությունների կատարման դեպքում (իրականում խորհրդային տարիներին Հայաստանում երբեք 300 000 ադրբեջանցի չի բնակվել, իսկ Հայաստանը երբեք նրանց պատմական հայրենիքը չի եղել և չէ): Նիկոլն ասում է, ճար չունենք, Ադրբեջանի հետ չենք կարող պատերազմել և ուժով բացել ճանապարհը, մնում է համաձայնենք նրա պահանջների կատարմանը, կամ էլ ճանապարհը կմնա փակ:
Նախորդիվ արդեն բացատրել ենք, որ Մ 2 միջպետական ավտոճանապարհի արգելափակման դեպքում Արարատի մարզի՝ Տիգրանաշենից դեպի հարավ հատվածը, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը Երևանից և Հայաստանի մնացած ողջ հատվածից մեկուսացվելով, հայաթափվելու են, ինչպես Բերձորի միջանցքի արգելափակումից որոշ ժամանակ անց հայաթափվեց Արցախը: Ավելին. Հայաստանը և Իրանը զրկվելու են միմյանց հետ ցամաքային կապի հնարավորությունից: Մինչդեռ, եթե վերոնշյալ մարզերը, ինչպես նաև Արարատի մարզի նշված հատվածը զրկված չլինեին իրենց թիկունք Արցախից, կկարողանային, նաև բարեկամական Իրանի օգնության շնորհիվ, շատ երկար ժամանակ դիմանալ շրջափակմանը, մինչև ճանապարհի ապաշրջափակման հարցը կլուծվեր Ռուսաստանի և Իրանի շնորհիվ, որոնք իրենց արտաքին խնդիրներից հետո կկարողանային միջամտել:
Կարծում եմ, նույն դավադիր ու նախապատրաստական ծրագրի շրջանակում է նաև Նիկոլի և իր ոհմակի կողմից Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները փչացնելու և իրենց ստեղծած լարվածությունը գնալով մեծացնելու, ինչպես նաև Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս թողնելու հստակ քաղաքական ուղեգիծը:
Ավելին. կարծում եմ, ընդդիմադիր խոշոր քաղաքական ուժերի առաջնորդներին շինծու քրեական վարույթներով կալանավորելու, հասարակությունից մեկուսացնելու Նիկոլի և իր ոհմակի գործողությունները նույնպես նախապատրաստությունն են Տիգրանաշենի հանձնման, ինչպես նաև Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցման ու Սահմանադրության փոփոխությունները, ըստ Ալիևի պահանջների, կատարելու, որովհետև եթե ընդդիմադիր հայտնի քաղաքական ուժերը զրկված են իրենց առաջնորդներից, նրանց կողմից ղեկավարվելու հնարավորությունից, ըստ Նիկոլի, դժվար թե կարողանան արդյունավետ կերպով դիմադրել իր հայադավ ծրագրերի իրագործմանը: Դե ինչ, սա պատմությունից վաղուց հայտնի թուքերի և մեր այլ արտաքին թշնամիների հայտնի գործելակերպի կրկնությունն է թուրքի լամուկ Նիկոլի կողմից:
Պետք է խոստովանել, որ Նիկոլին, շախմատային լեզվով, հաջողվեց ձիու քայլ կատարել և անակնկալի բերել Սամվել Կարապետյանին,Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին և այլոց, և, հավանաբար, մտածում է, որ հնարավոր չէ իր նկատմամբ ձիու քայլ կատարել և անակնկալի բերել իրեն: Հը, ի՞նչ եք մտածում, հարգելի ընթերցողներ՝ չի՞ սխալվում նա, թե սխալվում է…
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան

