Ինչու պետք է պսակադրվել։ Հարցին պատասխանել է Զաքարիա Սրբազանը (տեսանյութ)
Ինչո՞ւ պետք է պսակադրվել։ Հարցին պատասխանել է Զաքարիա Սրբազանը։
«Եկեղեցական ամուսնությունը գեղեցիկ արարողություն կամ սովորույթ չէ։ Այն խորհուրդ է, երբ տղամարդն ու կինն իրենց ազատ կամքով Աստծո առաջ, քահանայի օրհնությամբ ընտանիք են կազմում։ Սուրբ պսակն Աստծո հաստատած սիրո անքակտելի միությունն է։ Ինչ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի։ Երկու տարբեր մարդիկ պսակի խորհրդով մեկ մարմին են դառնում և ուխտում՝ հավատարմությամբ սիրել իրար, հարգել, նեցուկ լինել թե ուրախության, թե դժվարությունների ժաանակ։
Պողոս առաքյալն ամուսնությունը նմանեցում է Քրիստոսի՝ եկեղեցու հանդեպ ունեցած սիրո հետ, այսինքն սերը պարզ զգացմունք չէ, այլ նվիրում, զոհողություն, հավատարմություն։ Ընտանիքը դառնում է փոքր եկեղեցի ու սովորում ենք ներել, հարգել, հավատարիմ լինել միմյանց և մեր զավակներին մեծացնել քրիստոնեական հավատքով ու արժեքներով։
Ուզում ես օրհնված լինել՝ անպայման պսակադրվիր եկեղեցով»։
https://www.facebook.com/share/r/1BLLuc8mYg/

