Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար և երկրի փոխնախագահ Մոհամադ Էսլամին հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) չի կարող պահանջել հարձակման ենթարկված իրանական միջուկային օբյեկտների ստուգումներ, քանի դեռ չի մշակվել ռազմական գործողությունների ընթացքում վնասված օբյեկտների ստուգման կարգավորող շրջանակ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մոհամադ Էսլամին նաև հավելել է, որ իրավիճակը շարունակում է մնալ պատերազմական պայմաններին համահունչ, և զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների հետ հակամարտությունը դեռ չի ավարտվել, հետևաբար օբյեկտների անվտանգությունը երաշխավորված չէ։

