Ուկրաինան պատրաստ է օգնել Հայաստանին․ Զելենսկի

Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ուկրաինայի անկախության օրվա առթիվ ջերմ շնորհավորանքների համար։ Այս մասին Xիր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունն այժմ վերականգնվել է։ Հուսով ենք, որ դրան կհաջորդի ավելի սերտ համագործակցություն այլ մակարդակներում և բազմաթիվ ոլորտներում։

Հայ ժողովուրդը հաստատուն ուղի է ընտրել դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այս ընտրությունը ու պատրաստ է օգնել, ինչպես կարող է»,- գրել է նա։