Ուկրաինան պատրաստ է օգնել Հայաստանին․ Զելենսկի
Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ուկրաինայի անկախության օրվա առթիվ ջերմ շնորհավորանքների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունն այժմ վերականգնվել է։ Հուսով ենք, որ դրան կհաջորդի ավելի սերտ համագործակցություն այլ մակարդակներում և բազմաթիվ ոլորտներում։
Հայ ժողովուրդը հաստատուն ուղի է ընտրել դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այս ընտրությունը ու պատրաստ է օգնել, ինչպես կարող է»,- գրել է նա։

