Ռոբերտ Քոչարյանին ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխեցին հիվանդանոց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ Շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց, հայտնում է 24News-ի թղթակիցը Հակակոռուպցիոն դատարանի բակից։

Նշենք, որ Քոչարյանն ու նրա որդին` Սեդրակ Քոչարյանը, հարցաքննվում են Հակակոռուպցիոն կոմիտեում, նրանք ձերբակալվել են։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն է իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեն։