Թրամփի վարչակազմը պատրաստվում է չեղարկել մինչև 200․000 վիզա
Թրամփի վարչակազմը պատրաստվում է չեղարկել մինչև 200․000 օտարերկրյա քաղաքացիների գործնական և տուրիստական վիզաները, որոնք դիմել են Միացյալ Նահանգներում ապաստան ստանալու համար: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի փաստաթղթերին։
Եթե որոշումը կայացվի, դա կլինի ԱՄՆ պատմության մեջ վիզաների զանգվածային չեղարկման ամենամեծ դեպքը։
Պետդեպարտամենտը, Ներքին անվտանգության նախարարության հետ համակարգված, կհայտարարի 2016-2026 թվականներին տրված, այսպես կոչված, B1 և B2 վիզաների չեղարկման մասին։ Սա, ինչպես սպասվում է, տեղի կունենա «առաջիկա շաբաթներին»։
Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոթն անուղղակիորեն հաստատել է ծրագրերը։
Նա հայտարարել է, որ իր գերատեսչությունն աշխատում է ԱՄՆ ժամանած, կարճաժամկետ մնալու մասին հաղորդող, ապա մշտական բնակության համար ապաստան ստանալու համար դիմած օտարերկրյա քաղաքացիների ոչ ներգաղթային վիզաները նույնականացնելու և չեղարկելու ուղղությամբ։ Սակայն նա չի նշել, թե քանի վիզա կարող է չեղարկվել։

