ԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Եվրոպական խորհրդի նախագահ
ԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային: Այս մասին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ ելույթ ունենալով Կիևում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կոշտան կրկին խոստացել է Կիևին գումար, զենք և ևս առավել մեծ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր 90 միլիարդ եվրո ծավալով եվրոպական օգնության ծրագրից Ուկրաինային 6,1 միլիարդ եվրոյի չափով նոր տարանցիկ վճար հատկացնելու մասին։

