Խորհրդային լրտեuի թոռը կառաջադրվի Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
Ֆրանսիական ձախակենտրոն «Place Publique» կուսակցության առաջնորդ և Եվրախորհրդարանի անդամ Ռաֆայել Գլյուքսմանը հայտարարել է 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Նա այս հայտարարությունն արել է TF1 հեռուստաալիքի եթերում:
Ըստ The Telegraph-ի, Ռաֆայել Գլյուքսմանը խորհրդային հետախուզության սպա Ռուբին Գլյուքսմանի թոռն է։
«Այո, ես նախագահի թեկնածու եմ», – ասել է Գլյուքսմանը՝ հաստատելով իր մասնակցությունը Ելիսեյան պալատի առաջիկա մրցավազքին։
Գազետա.ռու-ն գրում է, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները նախատեսված են 2027 թվականի ապրիլի 18-ին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մայիսի 2-ին կանցկացվի երկրորդ փուլ։ Գործող նախագահ Էմանուել Մակրոնը չի մասնակցի ընտրություններին, քանի որ նա ժամկետ երկու անընդմեջ զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը։

