Թուրքի լամուկ Նիկոլի «իրավապահ» համակարգի քաղաքական պոռնիկները գործել են թուրք զավթիչների նման (տեսանյութ)

Ըստ Քննչական կոմիտեի մոգոնածի, ստացվում է, որ Հայաստանի տարածքում ազատության մեջ առյուծներ ու վագրեր են բնակվում

 

Լավ, ասենք թե ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանցանք է գործել, մի պահ, սոսկ պայմանականորեն համարենք, թե դա, իրոք, այդպես է և ծայրից ծայր ճշմարտություն է Հայաստանի քննչական կոմիտեի կողմից ներկայացված այն ողջ տեղեկատվությունը, որի հիման վրա Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը կազմակերպելը), 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը կազմակերպելը) հանրային քրեական հետապնդում է հարուցվել:

Ընդգծում եմ՝ մի պահ ու սոսկ պայմանականորեն, որովհետև, մեղմ ասած, խիստ կասկածում են, թե այն, ինչ հրապարակել է  Քննչական կոմիտեն, ճշմարտությունն է ներկայացնում, ավելին՝ այն տպավորությունն ունեմ, որ հանրությանը դեմ է տրվել Նիկոլ հայադավի քաղաքական պատվերի կատարումը հանդիսացող հերթական քրեական գործը կամ վարույթը, և որ կատարվածը քաղաքական հաշվեհարդար է, իսկ Ծառուկյանը՝ քաղբանտարկյալ:

Բայց, ինչպես արդեն նշեցի, մի պահ համարենք, թե ՔԿ-ի հրապարակածը բացարձակ ճշմարտություն է: Այնուամենայնիվ, Իրանում ձեռնարկատեր հանդիսացող մի շարք անձանց կողմից ղեկավարվող և այնտեղ գործունեություն ծավալող ընկերություններից «խարդախությամբ հափշտակված տրանսպորտային միջոցների և մյուս ապրանքների» կամ փողերի լվացման հետ ի՞նչ կապ ունեն ԲՀԿ-ի առաջնորդի երեք առյուծն ու վագրը, որոնք նրանից հանցավոր կերպով առգրավվել են որպես իրեղեն ապացույց:

«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»,- նշված է վերոնշյալ հղմամբ ՔԿ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Այսպիսով ՔԿ-ն ինքն է պաշտոնապես հայտարարել, որ Գագիկ Ծառուկյանը և այլ անձինք վերոնշյալ հանցանքները կատարել են 2022-2024 թվականների ընթացքում, բայց հայաստանյան իրականությանը տեղյակ յուրաքանչյուր մեկը գիտե, որ Ծառուկյանն առյուծներ ուներ, առյուծներ էր պահում մինչ այդ, ավելին՝ դեռ 2018-ի թավշյա չարիքից էլ առաջ, նախկին իշխանությունների պաշտոնավարման շրջանում, հետևաբար բացառված է, որ նրա առյուծները և վագրն իրեղեն ապացույց հանդիսանային ինչպես վերոնշյալ քրեական վարույթների, այնպես էլ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի հետ, որովհետև Հայաստանի տարածքում առյուծներ ու վագրեր չեն ապրում, ավելին՝ այդ բոլոր կենդանիներն առգրավման պահին որսված, սպանված չէին, կենդանի էին:

Անցյալ ժամանակով եմ գրում, որովհետև, ինչպես արդեն հայտնի է, երեկ Երանի կենդանաբանական այգի տեղափոխված ԲՀԿ-ի առաջնորդի առյուծներից էգը քնեցումից հետո չի արթնացել, սատկել է, հավանաբար, քնաբերի չափից ավելի մեծ չափաբաժին ներարկելու հետևանքով (այս ցավալի փաստին կամ, բացառված չէ, հանցանքին դեռ առանձին կանդրադառնամ):

Ինչպես նշված է ՔԿ-ի կողմից երեկ հրապարակված պաշտոնական հաղորդագրության  մեջ, «ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Կենդանաբանական այգի։

Ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս:

Գ.Ծ.-ի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգրավել և պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդող օրերին:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»:

 

ՔԿ-ի խոստացած պատասխանատու պահպանությունն արդեն տեսանք, թե ինչ խայտառակ վերջաբան է ունեցել:

Ինչպես ակնհայտ է, եթե այս քրեական վարույթն էլ ՔԿ-ի կողմից հերթական շինծու քրեական վարույթը չէ, ապա դրա շրջանակներում իրեղեն ապացույց կարող էին ճանաչվել և առգրավվել ընդամենը տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակները, բայց ոչ երբեք Ծառուկյանի առյուծներն ու վագրը: Ինչ վերաբերվում է կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակներին, ապա, ինչպես հուշում է տրամաբանությունը, քրեական վարույթը նախաձեռնվել է ընդամենը երեկ, քանի որ «իրավապահները» խուզարկության նպատակով երեկ են մտել Ծառուկյանի առանձնատուն ու տեսել հիշյալ խրտվիլակները:

Եվ հիմա հարցը՝ այդ ինչպե՞ս են այդպես արագորեն որոշել, որ այդ կենդանիները և թռչունները Հայաստանում են որսվել, որ դրանք հիվանդության կամ տարիքի պատճառով սատկած կենդանիների խրտվիլակներ չեն, ամբողջությամբ կամ մասամբ ձեռք չեն բերվել արտերկրից, մասնավոր կոլեկցիոներներից կամ, ասենք, Վերնիսաժից, կամ որսվել են Հայաստանում, բայց որսն ապօրինի է եղել, ոչ թե օրինական, կամ, ասենք, 1989-1991 թթ. Արցախում որսված կենդանիների և թռչունների խրտվիլակներ չեն… Ու նույնիսկ այդպես արագորեն էլ «Ապօրինի որսի հետևանքով» շրջակա միջավայրին պատճառված 30 մլն դրամի վնաս են հաշվարկել: Այս ամենի անհնարինությունը նույնպես հուշում է, որ հիշյալ քրեական վարույթը շինծու է, քաղաքական պատվերի և հաշվեհարդարի արտահայտություն:

Կեղծ, շինծու պատճառաբանությամբ Ծառուկյանի առյուծների և վագրի առգրավումը, նրա սեփականությունը նրանից հանցավոր կերպով խլելը թուրք զավթիչների թալանի է նման, հանրության և ողջ հայ ժողովրդի՝ մեծամասնություն կազմող ընդդիմադիր հատվածին նետված ցինիկ ու լկտի մարտահրավեր է հետևյալ բովանդակությամբ՝ օրենքն էլ, իշխանությունն էլ մեր ձեռքում են, ինչպես ցանկանում ենք, այնպես էլ վարվել, վարվում ու վարվելու ենք: Այս պահին այո, բայց մի մոռացեք, չհարգելի լկտիացածներ, ինչպես ձեր ոճիրը կա, այնպես էլ կլինի ձեր պատիժը: Հատուցումն ԱՆԽՈւՍԱՓԵԼԻ Է:

 

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութն՝ այստեղ