Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ առաքելական եկեղեցին․ GALLUP-ի հարցումների արդյունքները
Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ առաքելական եկեղեցին։ Այս մասին հայտնում է Արման Նավասարդյանը՝ ներկայացնելով GALLUP-ի հարցումների արդյունքները։
Հայաստանում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը 1001 քաղաքացիների շրջանում հեռախոսային հարցման արդյունքներով հաստատվել է, որ ՀԱՍԵ-ն ամենաբարձր վարկանիշն ունի։ Հարցվածների 59,1%-ը լիովին հավանություն է տալիս եկեղեցու գործունեությանը, 13,9%-ը՝ հավանություն է տալիս ավելի շուտ։

