Ֆրանսիայում 1,6 միլիոն մարդ է դուրս եկել բողոքի ցույցերի
Ֆրանսիայի խոշորագույն արհմիությունը հայտնել է, որ նոյեմբերի 5-ին երկրում ցույցերի է դուրս եկել 1,6 միլիոն մարդ: Կազմակերպությունում հավելել են, որ դա հոկտեմբերից ի վեր ամենազանգվածային ակցիան էր:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցույցերին մասնակցել է 575 հազար մարդ: «BFMTV»-ի փոխանցմամբ՝ բերման է ենթարկվել մոտ 450 ցուցարար:

