Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին միջուկային հարցի վերաբերյալ առաջարկ է փոխանցել․ Reuters
Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին միջուկային հարցի վերաբերյալ առաջարկ է փոխանցել, որը պատրաստ է քննարկել միայն երբ Վաշինգտոնը կատարի Թեհրանի յոթ պահանջները։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմն այժմ ուսումնասիրում է առաջարկը։
Իրանի անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա Մոհսեն Ռեզային հինգշաբթի՝ Ռուսաստան կատարած այցի ընթացքում, հայտարարել էր, որ Թեհրանը Վաշինգտոնին յոթ պայման է ներկայացրել։
«Քանի դեռ նրանք չեն կատարել մեր յոթ պայմանները, մենք ո՛չ կբացենք Հորմուզի նեղուցը, ո՛չ էլ բանակցություններ կվարենք», – ասել է Ռեզային։
Իրանի պահանջների թվում են ամերիկյան պատժամիջոցների վերացումը, սառեցված իրանական ակտիվների ապասառեցումը և պատերազմի պատճառած վնասների փոխհատուցումը։ Վաշինգտոնը, իր հերթին, պնդում է, որ միջուկային հարցերը պետք է ներառվեն բանակցություններում հենց սկզբից։
Միջնորդներն ակտիվացրել են Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն ավարտելու ջանքերը՝ ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո ռազմական գործողությունների վերսկսման մտավախությունների ֆոնին։ Դոնալդ Թրամփը երեքշաբթի չէր բացառել ընտրություններից հետո մարտական գործողությունների վերսկսումը, մինչդեռ Իրանը նման դեպքում նախատեսում է ավելի լայնածավալ պատասխան։

