Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական այլ լուրջ վտանգներ

Հուլիսի 12-ին՝ Վարդավառի տոնի կապակցությամբ, Գյումրու համայնքապետարանը հորդորում է ցուցաբերել բարձր պատասխանատվություն և խստորեն խուսափել քաղաքի բոլոր ջրավազաններ ու շատրվաններ մուտք գործելուց, մասնավորապես՝

  • «Մայր Հայաստան» հուշահամալիրի կասկադ,
  • Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակ,
  • Վարդանանց հրապարակ և հարակից տարածքներ։

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքի ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական այլ լուրջ վտանգներ, որոնք անմիջական սպառնալիք են կյանքի ու առողջության համար. «Խնդրում ենք հետևել անվտանգության կանոններին և տոնը նշել միայն դրա համար նախատեսված ու անվտանգ վայրերում»։