Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական այլ լուրջ վտանգներ
Հուլիսի 12-ին՝ Վարդավառի տոնի կապակցությամբ, Գյումրու համայնքապետարանը հորդորում է ցուցաբերել բարձր պատասխանատվություն և խստորեն խուսափել քաղաքի բոլոր ջրավազաններ ու շատրվաններ մուտք գործելուց, մասնավորապես՝
- «Մայր Հայաստան» հուշահամալիրի կասկադ,
- Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակ,
- Վարդանանց հրապարակ և հարակից տարածքներ։
Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքի ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական այլ լուրջ վտանգներ, որոնք անմիջական սպառնալիք են կյանքի ու առողջության համար. «Խնդրում ենք հետևել անվտանգության կանոններին և տոնը նշել միայն դրա համար նախատեսված ու անվտանգ վայրերում»։

