Սև ծովի շրջաններից կներթափանցի հերթական տեղումնաբեր ցիկլոնը. Սուրենյան (տեսանյութ)

«Մենք գտնվում են հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Տաք օդային հոսանքների ներթափանցումը կշարունակվի մինչև հուլիսի 3-ի կեսօր»,- այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա տեղեկացնում է, որ մինչ այդ կպահպանվի առանց տեղումների եղանակը, իսկ օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով։ Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, երբ ցերեկային ժամերին Հայաստանի ամենատաք գոտիներում՝ Սյունիքի հովիտներ, Արարատյան դաշտ, Երևան, օդի ջերմաստիճանը կհասնի +34-+36 աստիճանի։ 

Հուլիսի 3-ի երեկոյան ժամերից Սև ծովի շրջաններից Հայաստան կներթափանցի հերթական տեղումնաբեր ցիկլոնը, որը Հայաստանում կգործի մինչև հուլիսի 8-ը ներառյալ։ «Այս ցիկլոնը հյուսիս-արևմուտքից իր հետ բերում է ցուրտ օդային հոսանքներ, հուլիսի 4-5-ը օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով»,- հայտնեց Գագիկ Սուրենյանը։