Նիկոլը գոնե բնազդաբար չի կարող չզգալ, որ իրեն մանևրելու տեղ այլևս չի թողնվում և իր երգը երգված է
Անգամ Նիկոլ հայադավի աթոռը պահող ոստիկանները շուտով իր դեմ կելնեն, երբ գազի և ոչ միայն գազի գինը կբազմապատկվի
Ռուսաստանի արտգործնախարարությունից այսօր դարձյալ հիշեցրել են Նիկոլ հայադավին և իր ոհմակին (չարախմբին)՝ շտապեք կողմնորոշվել, որ մեր անելիքն իմանանք: Այլ կերպ ասած՝ ձեր «շուստրիությունը» չի անցնի, իսկ կողմնորոշվելու համար տրված ժամկետը խիստ սահմանափակ է:
Ինչպես հայտնել են Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունից, ՌԴ-ն և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նրա գործընկերները ցանկանում են, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և Եվրամիության (ԵՄ) միջև:
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը կողմնորոշվի ԵՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցության միջև որքան հնարավոր է շուտ. Այս մասին, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանը, ինչպես և ԵԱՏՄ մյուս երեք երկրները՝ Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, ցանկանում են, որ այս հարցում որոշակիություն լինի հնարավորինս շուտ»,- ասել է Զախարովան (ընդգծումը՝ մերը):
Ինչպես ընդգծել է նա, պատահական չէ, որ Միության չորս երկրների ղեկավարների մայիսի 29-ի համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է Հայաստանում հնարավոր սեղմ ժամկետում համապատասխան համազգային հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունը, որը Հայաստանի Սահմանադրությամբ նախատեսված վերպետական միջազգային կազմակերպություններին այդ երկրի անդամակցության վերաբերյալ որոշումների ընդունման միակ մեխանիզմն է:
Զախարովան հավելել է, որ նշված հայտարարությունը ենթադրում է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների կողմից ստեղծված իրավիճակի վերլուծությամբ համատեղ զեկույցի պատրաստում այս տարվա դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի համար:
«Եվ նման աշխատանք, անշուշտ, կկատարվի»,- եզրափակել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նկատի ունենալով, որ Նիկոլի և իր ոհմակի կողմնորոշումը դեպի Եվրամիության պոռնկատուն անշեղ է և հետևողական, դեկտեմբերին հիշյալ զեկույցի հրապարակումից և ԵԱՏՄ-ից Հայաստանին դուրս դնելուց կամ Միությանը նրա անդամակցության սառեցումից հետո պետք է սպասել Ռուսաստանից եթե ոչ գազի մատակարարման դադարեցման, ապա գնի եռապատկման կամ քառապատկման: Սա կլինի Նիկոլի ամանորյա նվերը Հայաստանի բնակչությանը, եթե Ռուսաստանը գազի գնի բարձրացումը մարդասիրական նկատառումներով չհետաձգի Ամանորից անմիջապես հետո, և եթե մինչ այդ հայ ժողովուրդը չլուծի Նիկոլ հայադավի և իր ոհմակի հարցերը:
Հայաստանի «Ազգային ժողով» կոչվածը ս. թ. մարտին օրենք է ընդունել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, այն ապրիլին հաստատեց Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անհնար է միաժամանակ գտնվել ԵՄ-ում, Մաքսային միությունում և ԵԱՏՄ-ում:
Մոսկվայից ևս մեկ անգամ հիշեցնում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է կորցնել առևտրային արտոնությունները, որոնք ստանում էր միությունում գտնվելու հաշվին, այդ թվում՝ Միության երկրների համար միասնական ցածր սակագնային դրույքաչափը՝ 5 տոկոս, և նույնիսկ մի շարք դեպքերում ապրանքների անմաքս ներմուծման իրավունքը։
Արթուր Հովհաննիսյան

