Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» («Ռամենսկոյե») և «Շերեմետևո» օդանավակայանները կրկին դադարեցրել են չվերթերի ընդունումն ու ճանապարհումը: Այս մասին նախազգուշացրել է «Ռոսավիացիա»-ն։ Սահմանափակումները մտցվել են անվտանգության նկատառումներից ելնելով։
Այս գիշեր ավելի վաղ մի քանի անգամ բոլոր չորս օդանավակայանները միաժամանակ չեն սպասարկել չվերթերը։ Օդանավակայանները սահմանափակումներով են աշխատում Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհի ֆոնին:

