Սի Ծինփինը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ պետական այցով ժամանել է ԿԺԴՀ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը այսօր ժամանել է ԿԺԴՀ՝ վերջին յոթ տարվա ընթացքում առաջին պետական այցով, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV), հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար, ՉՀՆ նախագահ Սի Ծինփինը տեղական ժամանակով հունիսի 8-ին ժամանել է Փհենյան՝ սկսելով պետական այցը ԿԺԴՀ», – ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Սի Ծինփինը հունիսի 8-9-ը երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրավերով կայցելի ԿԺԴՀ՝ վերջին յոթ տարվա ընթացքում առաջին պետական այցով:
ԿԺԴՀ կատարած ուղևորության ընթացքում Չինաստանի առաջնորդին ուղեկցում են նրա կինը՝ Փեն Լիյուանը, ՉԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ, ՉԿԿ Կենտկոմի գրասենյակի ղեկավար Ցայ Ցին, ՉՀՆ արտաքին գործերի նախարար Վան Ին և այլք:

