Նիկոլի իշխանությունը փորձելու է ընտրակեղծիքների և այլ ընտրախախտումների արդյունքում Նիկոլ հայադավին վերստին բերել իշխանության

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ, կարդալ՝ «Քեմալական պայմանագիր») կոչված չարիքը 2021թ. խորհրդարանական ընտրություններում նույնպես ընտրակեղծիքների և այլ ընտրախախտումների  միջոցով է խորհրդարանում մեծամասնություն ստացել և իշխանության բերել Նիկոլ հայադավին: Դատելով ամենից, նույնն էլ պատրաստվում է հունիսի 7-ին: Ինչ փաստեր կան այս հայտարարության և եզրակացության համար:

«Հարգելի հայրենակիցներ, հարցս ուղղված է ընդդիմադիր ուժերին։ Խնդրում եմ հաշվի առնել որ ես ասածիս վկան եմ անձամբ: 2021 թ. ընտրություններում իշխանության կեղծարարությունը բացահայտել ենք հենց գրանցամատյաններում։ Հետևաբար պահանջում եմ ընդդիմադիր ուժերի վստահված անձանց ամենասկզբից ամբողջությամբ ստուգել գրանցամատյանը, քանի որ կարող են լինել մեծ քանակությամբ կրկնակի թերթեր։ Նույն անուն ազգանունով, նույն հերթականությունով կրկնաթերթիկներ»,- հունիսի 2-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Հայոց ազգային գվարդիա»-ի խորհրդի անդամ Տիգրան Չոբանյանը:

Հավելենք, որ 2021թ. ընտրություններում բազմաթիվ ընտրատեղամասերի գրանցամատյաններում են բացահայտվել կրկնակի թերթեր, և ոչ թե ընդամենը մեկ տեղամասի, որը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի կողմից ներկայացվել է ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելիս, սակայն Տիգրան Մուկուչյանը, ինչպես ասում են, «լղոզելով» անցել է դրա վրայով՝ ինչ-որ անհեթեթ պատճառաբանություն ներկայացնելով, թե դա հավանաբար տպիչի («պրինտերի») թերության հետևանքով առաջացած վրիպակ է:

Եվրոպական, ընդհանրապես, արևմտյան դիտորդները, միգուցե չնչին բացառությամբ, Եվրամիության (ԵՄ) և արևմտյան այլ հակահայ ուժերի ներկայացուցիչները կամ կամակատարներն են և հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների, թերևս նաև նախընտրական ու հետընտրական մի կարճ շրջանի  դիտարկում իրականացնելիս, անաչառ, օբյեկտիվ չեն լինելու:

Նրանք արձանագրելու են Նիկոլի իշխանության կողմից մանր-մունր ընտրակեղծիքները և այլ ընտրախախտումներ, սակայն միտումնավոր աչք են փակելու ընտրությունների արդյունքները կանխորոշող խոշոր և առավել էական ընտրակեղծիքների, ընտրախախտումների վրա, այդ թվում նաև արհեստականորեն ուռճացված ընտրողների թվաքանակի վրա, որի նպատակը հենց զանգվածային բնույթի ընտրական կեղծիքներ կատարելու հնարավորության ընձեռումն է:

Վերոնշյալի մասին է հուշում նաև այն փաստը, որ եվրոպական դիտորդական առաքելության կազմում եղած թերևս միակ անաչառ դիտորդին՝ Եվրոխորհրդարանի պատգամավոր, ԵՄ դիտորդական խմբի անդամ պրոֆեսոր Նոյ Հոֆֆին, ինչպես մեզ հայտնեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի և Վիենայի ակումբի-ՊԱՆԱՊ կենտրոնի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը, Հայաստանի արտգործնախարարությունը, որքան տեղյակ ենք, առանց որևէ հիմնավորման, մուտքի արտոնագիր չի տվել, ինչը, մեր զրուցակցի հավաստմամբ, դարձել է մեծ սկանդալի պատճառ:

Պարոն Գրիգորյանն արդեն պայմանավորվել էր երեք խոշոր ընդդիմադիր ուժերի նշանավոր ներկայացուցիչների հետ հունիսի 6-ին Նոյ Հոֆֆի հետ հանդիպման համար, սակայն տվյալ հանդիպումը պարոն Հոֆֆին մուտքի արտոնագիր չտրամադրելու պատճառով տեղի չի ունենալու։ Ամենայն հավանականությամբ, «ԱԱԾ» կոչվածը կամ Նիկոլի գրպանում գտնվող մեկ այլ «իրավապահ» մարմին ապօրինաբար գաղտնալսել են ընդդիմության վերոնյալ ներկայացուցիչների հեռախոսները, և իմանալով, որ պարոն Հոֆֆը ճշմարտությունն է արձանագրելու և բարձրաձայնելու այդ մասին, լուրը հասցրել են Նիկոլին կամ ԱԳՆ, որն էլ մերժել է ԵՄ դիտորդական խմբի հիշյալ անդամին մուտքի արտոնագրի տրամադրումը:

Ընդգծենք, որ մեր երկրում ընտրողների ցուցակներում արձանագրվում է ընտրողների թվաքանակի անընդհատ և արհեստական աճ, ընդ որում, մեծ աճ է գրանցել, հատկապես 2021թ. արտահերթ ընտրություններին: Ահավասիկ.

1991թ. սեպտեմբերի 21-ին Անկախության հանրաքվեին ընտրողների ցուցակներում ընհանուր թիվը կազմել է 2 միլիոն 58 000: 1995թ. սահմանադրական առաջին հանրաքվեի ժամանակ Հայաստանի բնակչության պաշտոնական թիվը 3.753 հազար է եղել, իսկ ընտրելու իրավունք ունեցողների թիվը, չնայած 1991-1995 թթ. ընթացքում գրանցված մեծ արտագաղթին, հասել է 2 մլն 189 հազարի: 20 տարի անց՝ 2015թ. դրությամբ, Հայաստանի բնակչությունը, ըստ պաշտոնական վիճակագրության, նվազել է 726 000 մարդով, մինչդեռ ընտրելու իրավունք ունեցողների թիվն ավելացել 338 000-ով՝ հասնելով 2 մլն 527 000-ի: Իսկ արդեն 2021թ., երբ բնակչության թվաքանակը կազմել է ընդամենը 2 մլն 963 000, այսինքն՝ 1995թ. համեմատությամբ նվազել է 790 հազարով, ընտրողների թիվը, ով «հրաշք», կազմել է 2 մլն 595 000, և սա այն դեպքում, երբ ցուցակներն իբր համատարած զտվում էին մահացածներից, քաղաքացիությունից դուրս եկածներից և այլն:

Եթե անգամ հիմք ընդունենք, որ կյանքի միջին տևողությունը Հայաստանում պաշտոնապես 77,7 տարեկանն է, և ընդհանուր թվից հանենք միայն մինչև 18 տարին դեռևս չլրացած անձանց (նույնիսկ դեռ չհաշվենք անգործունակ ճանաչվածներին, ծանր, ինչպես նաև առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված ու պատիժը կրողներին և այլն), ովքեր կազմում են բնակչության 21 տոկոսը, ապա 2021թ. լավագույն դեպքում կարող էինք ունենալ ընդամենը 2 մլն 279 000 ընտրող, բայց ոչ երբեք 2 մլն 595 000: Սրանով թերևս ամեն ինչ ասված է, բայց շարունակենք:

Ստացվում է, որ Հայաստանում բնակչության առնվազն 87,4 տոկոսը ներգրավված է ընտրական ցուցակներում, ինչը եզակի ցուցանիշ է համաշխարհային պրակտիկայում և անբնականորեն գերազանցում է նույնական ընտրական ցենզ ունեցող երկրների միջին ցուցանիշը՝ մոտ 72 տոկոսը: Օրինակ, Էստոնիայում նույն տարիքային ցենզի դեպքում, 1 370 000 բնակչության պայմաններում ընտրական ցուցակում ընդգրկված է եղել 974 000 մարդ կամ բնակչության ընդհանուր թվի ընդամենը 71,1 տոկոսը: Գերմանիայում 83 289 000 բնակչից  ընտրական ցուցակում ընդգրկվել է 72,5 տոկոսը կամ 60 420 000 մարդ: Անգամ Բելառուսում ընտրական ցուցակում ընդգրկված է 9 178 000 բնակչության ընդամենը 74,5 տոկոսը, այսինքն՝ 6 844 000 մարդ: Թվերն ինքնին խոսուն են…

Ընդ որում, հայաստանյան խայտառակ ցուցանիշներից բխում է, որ որպեսզի բնակչության ընդհանուր թվից 2 մլն 595 000 (առնվազն 87,4 տոկոսը) ընտրական իրավունք ունեցող լինի, ապա ընտրական իրավունքից պետք է օգտվեին ոչ թե 18, այլ արդեն 12 տարեկանից:

Այսպիսով՝ անգամ ամենակոպիտ հաշվարկով առնվազն 315 հազար մարդ շուրջ ապօրինի ներառված է ընտրական իրավունք ունեցող անձանց ցուցակներում, իսկ եթե բնակչության ընդհանուր թվից հանենք նաև ընտրական իրավունք չունեցող այլ անձանց ևս, ապա այդ թիվը կհասնի շուրջ 400 000:

Հայաստանում ընտրացուցակի հետ կապված ցուցանիշներն այն աստիճանի են շեղված, որ առանց տվյալ փաստի հաշվառման, գրեթե բացառված է, որ որևէ դիտորդական առաքելություն բացահայտի առաջիկայում հնարավոր իրականությունը: Այսինքն՝ այն, թե չնայած Նիկոլ հայադավի և ՔՊ-ի ներկայիս խայտառակ ցածր վարկանիշին, այդ ինչպե՞ս, ի՞նչ մանիպուլյատիվ հնարքի կամ հնարքների, ընտրակեղծիքների շնորհիվ ստացվեց, որ ՔՊ-ն ստացավ քվեների մեծամասնությունը: Անաչառ դիտորդներին լավագույն դեպքում կհաջողվի հետևողականորեն արձանագրել տարաբնույթ խախտումներ՝ փոշիացնելով եղած սուղ հնարավորությունները, մինչդեռ հնարավոր ու սպասելի խախտումները կամ ընտրակեղծարարությունը կարող է լինել նաև բոլորովին այլ հարթությամբ:

Ընտրողների թվաքանակն ընտրակեղծիքների համար ինքնին ամենանպաստավոր միջավայրն է, քանզի այն հնարավորություն է տալիս կազմակերպելու քվեարկություններ գոյություն չունեցող անձանց անունից: Դա կարող է իրացվել կեղծ անձնագրերի միջոցով , ընդ որում, միևնույն անձը կարող է իր մոտ եղած շուրջ 20 անձնագիր շրջանառության մեջ դնել տարբեր տեղամասերում:

Բնականաբար, հարց է առաջանում, թե չնայած Նիկոլ հայադավի և ՔՊ-ի խիստ ցածր վարկանիշին, նրանք ինչո՞ւ են խիստ ինքնավստահորեն հայտնում, թե առաջիկա ընտրություններում հաղթելու են, ոչ միայն խորհրդարան են մտնելու, այլև մեծամասնություն են ունենալու, մի տեղ էլ կարդացի, թե նույնիսկ հավակնում են մանդատների երկու երրորդը կամ նույնիսկ ավելին ստանալ:

Իսկ ինչո՞ւ չհավակնեն և չհայտարարեն, եթե Նիկոլ հայադավի ընկերը՝ «Հայկական ժամանակ» (կարդալ՝ «Թուրքական ժամանակ») թերթի երբեմնի լրագրող Վահագն Հովակիմյանը, Նիկոլի, ՔՊ-ի կամոք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնին է հայտնվել հանցագործությամբ, իսկ երկակի ստանդարտներով առաջնորդվող Հայաստանի «իրավապահ» համակարգի քաղաքական պոռնիկները աչք են փակել տվյալ փաստի վրա՝ չնայած մամուլում այդ մասին միանգամայն հիմնավոր, փաստերով և իրավական փաստարկներով հրապարակված հանցագործության մասին հաղորդմանը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան