Օվերչուկի առաջարկը Երևանին

Երևանի համար ավելի լավ է կարճ ժամկետներում հանրաքվե անցկացնել և կողմնորոշվել՝ ցանկանո՞ւմ են արդյոք մնալ ԵԱՏՄ-ում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է ՌԴ փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում:

«Հայաստանում ավելի լավ է, հնարավոր է՝ կարճ ժամկետներում հանրաքվե անցկացնել և կողմնորոշվել՝ ցանկանո՞ւմ են արդյոք մնալ Եվրասիական տնտեսական միությունում, թե՞ ցանկանում են միանալ Եվրոպական միությանը», – ՍՊՄՏՀ-ի շրջանակներում գործակալությանն ասել է Օվերչուկը։