Առաջին անգամ 2-3 օր Նիկոլ Փաշինյանն օրակարգ թելադրող չէ. քաղաքագետ

Ամբողջ քարոզարշավի ընթացքում առաջին անգամ է, որ երկու-երեք օր Նիկոլ Փաշինյանը օրակարգ թելադրող չէ։

Առաջին անգամ է, որ նույնիսկ իր, իր մանկլավիկների, կից «փորձագետների» միջոցով ինչքան հիմար թեզեր կա տարածում են, բայց այլևս նախկին արձագանքը չկա։

Ավելին` սկսել են իրենք արձագանքել ընդդիմության թեզերին, ինչը խոսում է մտածողության դիրքավորման փոփոխության մասին։

Վերջինը երեկ` Նարեկ Կարապետյանի և թիմակիցների կողմից այսպես կոչված «արեմտյան ադրբեջան» կոնցեպտի դոմոնստրատիվ պատռումն էր, որ կարծես ծանր են տարել իշխանականներն ու իրենց սատելիտները։ Ավելի շուտ` իրենց կարծիքով այսպես կոչված «արևմտյան ադրբեջանի» հնարված քարտեզը Հայաստանի ուրվագծի մեջ տեղադրված վիճակում ներկայացնել որպես ՀՀ քարտեզ, կբերի բաղձալի դիվիդենտներ։

Ինձ թվում է, անգամ ամենավերջին տխմարին էր պարզ, որ այդ կոնցեպտի վրա ՀՀ քարտեզը չէր, այլ ՀՀ քարտեզի ուրվագծի վրա թշնամու պահանջներն էին, որոնք այո‘, պետք է գրողի ծոցն ուղարկել։

Դեբատները ևս հետաքրքիր ֆոն են ստեղծում։ Տպավորություն է, որ ՔՊ-ն իզգոյ է, և որևէ դեբատում` նաև Բորիս Մուրազիի, Աննա Գրիգորյանի, Քրիստինե Վարդանյանի, Սուրեն Սուրենյանցի, Արեգա Հովսեփյանի և մյուսների շնորհիվ, ուղղակի դիվիդենտներ չեն կարողանում այլևս շահել իրենց ծվծվոցներով և նախկին-ներկա տխմար թեզերով։

Բայց` դեռ 3 օր կա, վերջնական գնահատականի համար, որը կտա ՀՀ քաղաքացին։

Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը