Սամվել Կարապետյանի աջակցությունը ՀՀ զինված ուժերին էական և բազմազան է եղել. Դավիթ Տոնոյան
Սամվել Կարապետյանի աջակցությունը ՀՀ զինված ուժերին էական և բազմազան է եղել, նշել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
«Եղել է մինչև 2018թ․, եղել է 2018թ․-ից մինչև ռազմական գործողություններ, և հուսով եմ՝ հիմա էլ կա։ Բազմակողմանի և էական է եղել, կարծում եմ՝ բոլորդ հասկանում եք` իր կարողությունների շրջանակում կարելի է գնահատել բավականին օգտակար»,–հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։
Թե ինչ աջակցության մասին է խոսքը, Տոնոյանը չի մանրամասնել, քանի որ, դա բավականին զգայուն տեղեկատվություն է, որը կա՛մ պետական, կա՛մ ծառայողական գաղտնիք է պարունակում։

